ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազի պայթյունից մասնակի փլուզվել է 12 բնակարան. փլատակների տակ մնացած բոլոր քաղաքացիները դուրս են բերվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այսօր Երևանում գազի պայթյունի հետևանքով շենքի փլուզմանը, տեղեկացնում է, որ փլուզվել է մեկ շքամուտքի 12 բնակարան: Գրառումը՝ ստորև:
«Այսօր առավոտյան պայթյունի հետեւանքով փլուզում է տեղի ունեցել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։
Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան։
19 բնակիչ ինքնուրույն կամ փրկարարների օգնությամբ դուրս է եկել շենքի փլուզված հատվածից։ Նախնական տվյալներով փլատակների տակ մնացել էր 3 քաղաքացի։ Երկուսին փրկարարները դուրս են բերել։ Մեկին՝ դուրս բերեցին րոպեներ առաջ։ Երկուսն էլ գիտակցության մեջ են։
Առավոտյան այցելել եմ դեպքի վայր եւ տեղում ծանոթացել իրավիճակին։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է Սիրիայում զոհված ռուս գեներալ-մայորի սպանության տեսանյութը
Սիրիայում գեներալ-մայորի կոչումով ռուս ռազմական խորհրդական Վյաչեսլավ Գլադկիխի սպանության կադրերը հայտնվել են համացանցում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժամը 22:50-ին աշխատանքները դադարեցվել են Ռայնիսի փողոցի թիվ 1 շենքում․ԱԻՆ
ԱԻՆ-ը հայտնում է, որ ժամը 22:50-ին աշխատանքները դադարեցվել են Ռայնիսի փողոցի թիվ 1 շենքում. ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարա...