ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է Սիրիայում զոհված ռուս գեներալ-մայորի սպանության տեսանյութը
Սիրիայում գեներալ-մայորի կոչումով ռուս ռազմական խորհրդական Վյաչեսլավ Գլադկիխի սպանության կադրերը հայտնվել են համացանցում․ դեպքի վայրից համապատասխան տեսանյութը հրապարակվել է Вестник Дамаска տելեգրամյան ալիքում։
Տեսանյութի կադրերում ռազմական տեխնիկայի շարասյուն է երևում, որի երկայնքով ռուսերենով զրուցող մարդկանց խումբ է անցնում։ Վայրկյաններ անց զինվորականների՝ մեքենաներից մեկի կողքով անցնելու պահին գործարկվում է ինքնաշեն պայթուցիկ սարքը։
Նշվում է, որ զոհված ռուս զինվորականը Պալմիրի ազատագրմանն է մասնակցել։ Մահվան պահին նա Դեյր էլ Զորում սիրիացիներին օգնող զինվորական խորհրդականների խմբի ավագի պարտականություններն է կատարել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պատահարից հետո գեներալ-մայորին անմիջապես տարհանել են դեպքի վայրից և բուժօգնություն ցույց տվել, սակայն նրան փրկել չի հաջողվել: Վերջինս հետմահու ներկայացվել է պետական պարգևի: ՊՆ-ն խոստացել է զոհված գեներալի ընտանիքին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազի պայթյունից մասնակի փլուզվել է 12 բնակարան. փլատակների տակ մնացած բոլոր քաղաքացիները դուրս են բերվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այսօր Երևանում գազի պայթյունի հետևանքով շենքի փլուզմանը, տե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օմսկում տղամարդը վեճից հետո աղջկան նետել է աղբամանը
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե Ռուսաստանի Օմսկ քաղաքում տղամարդը ինչպես է վիճում մի աղջկա հետ, ապա...