Այսօր կորոշվի, թե փլուզված շենքի բնակիչներից քանիսը կարող են վերադառնալ իրենց տները. Ֆելիքս Ցոլակյան
Հենց հիմա քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը գտնվում է շենքում, նայում են շենքի մյուս հատվածները. հավանաբար մեր նախնական տվյալներով, որ ստացել էինք սեյսմիկից, առաջին, երկրորդ եւ երրորդ մուտքերն ամբողջովին ապահով են. 4-րդ մուտքի հետ կապված կասկածներ կան, որոնք պետք է նայեն: Իսկ 5-րդ մուտքը փլված մուտքն է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը :
Նա հավելեց, որ այս պահին ամբողջ շենքի բնակիչները տարհանվել են. «որոշում կկայացվի, թե նրանցից ովքեր կվերադառնան, իսկ որոնք բնակարանից զրկվել են, նրանց կացության հարցը կորոշվի այսօրվա ընթացքում. որեւէ մեկը չի կարող մնալ դրսում:
Ինչ վերաբերում է պայթյունի պատճառներին, նախարարն ասաց, որ հնարավոր է եւ գազի արտահոսքից եղած լինի. «Կասկածում ենք, որ երկրորդ հարկի բնակարանում է եղել պայթյունը»:
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։
Դեպքի վայրում են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Փրկարարները փլատակների տակից դուրս է բերել 3 քաղաքացու, որոնցից մեկը մահացած է. իրականացվել է 19 քաղաքացու տարհանում։
Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժածինը (արական սեռի, մոտ 50 տարեկան)՝ ծայրահեղ ծանր:
Նմանատիպ հոդվածներ
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավով հայտնում եմ, որ Տավու...
Փլատակների տակից դուրս բերված 3-րդ քաղաքացին մահացել է. Ֆելիքս Ցոլակյան
Փլատակներից դուրս բերվեց 3-րդ տուժածը, որը մահացած էր, ցավոք սրտի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ա...
Ադրբեջանի ՊՆ կանխատեսելի բեմադրությունը. ինչ պարզվեց լուսանկարներից
Օգոստոսի 23-ին ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր, ապա...
Եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա է մոլորվել. ՊՆ
Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խի...