ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազատարի պայթյունի հետևանքով Սիրիան առանց էլեկտրականության է մնացել․չի բացառվում ահաբեկչության վարկածը
Դամասկոսի շրջանում գազատարի պայթյունը Սիրիայում համընդհանուր հոսանքազրկումների է հանգեցրել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ երկրի պետական հեռուստատեսությանը հղումով:
«Դամասկոսի նահանգում Ալ-Դումեյրի և Ադրայի շրջանների միջև ընկած Արաբական գազատարի պայթյունը Սիրիայում համընդհանուր հոսանքազրկումների է հանգեցրել»,- նշել է երկրի էլեկտրաէներգիայի նախարար Զուհեյր Հարբութլին։
Աղբյուրը մանրամասնում է, որ երկրի նավթի և հանքային ռեսուրսների նախարար Ալի Ղանեմը հայտարարել է, որ երկրի հարավային շրջանները մատակարարող գազատարի պայթյունը «հնարավոր է՝ ահաբեկչական գործողություն լինի»։
Նախարարն ընդգծել է, որ պայթյունի հետևանքով շարքից դուրս է եկել երեք կայան, և հավելել, որ մասնագետներն աշխատում են առաջացած խնդիրների լուծման ուղղությամբ: Նշվում է, որ էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։
«Էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնել են Դամասկոսի կենտրոնում, իսկ մնացած շրջաններում աստիճանաբար կվերականգնվի»,-հայտարարել է Ղանեմը և ընդգծել, որ տեխնիկական անձնակազմը պայթյունից հետո առաջին իսկ պահերից վերականգնման աշխատանքներ է իրականացնում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է Սիրիայում զոհված ռուս գեներալ-մայորի սպանության տեսանյութը
Սիրիայում գեներալ-մայորի կոչումով ռուս ռազմական խորհրդական Վյաչեսլավ Գլադկիխի սպանության կադրերը հայտնվել են համացանցում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազի պայթյունից մասնակի փլուզվել է 12 բնակարան. փլատակների տակ մնացած բոլոր քաղաքացիները դուրս են բերվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այսօր Երևանում գազի պայթյունի հետևանքով շենքի փլուզմանը, տե...