Սիրիայում գազատարի պայթյունը եղել է ահաբեկչություն. նախարար
Սիրիայի Դամասկոս նահանգում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած գազատարի պայթյունը, որը հանգեցրել էր հանրապետության ողջ տարածքում էլեկտրականության անջատման, եղել է ահաբեկչություն։ TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայի նավթի և հանքային ռեսուրսների նախարար Ալի Ղանիմը։
«Իրավիճակի գնահատումից հետո հաստատվել է, որ Ադրա և Դումեյր շրջանների միջև տեղի ունեցած պայթյունը եղել է ահաբեկչական գործողության հետևանք»,-նախարարի խոսքերն է մեջբերել սիրիական Al Ekhbariya հեռուստաընկերությունը։
Ղանիմը նաև հավելել է, որ մասնագետներին հաջողվել է վերացնել խափանումները հանրապետության բոլոր էլեկտրակայաններում, որոնք արդեն պատրաստ են աշխատանքի։ Նախարարի գնահատմամբ՝ առաջիկա մի քանի ժամերի ընթացքում հնարավոր կլինի վերականգնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Սիրիայի ողջ տարածքում։
Լրատվամիջոցը նաև հաղորդում է, որ հրշեջներին հաջողվել է չեզոքացնել պայթյունից առաջացած հրդեհը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Դամասկոսի մոտ գտնվող գազատարի պայթյունի հետևանքով ողջ Սիրիան հոսանքազրկվել էր։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ կանխատեսելի բեմադրությունը. ինչ պարզվեց լուսանկարներից
Օգոստոսի 23-ին ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր, ապա...
Եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա է մոլորվել. ՊՆ
Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խի...
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավով հայտնում եմ, որ Տավու...
Փլատակների տակից դուրս բերված 3-րդ քաղաքացին մահացել է. Ֆելիքս Ցոլակյան
Փլատակներից դուրս բերվեց 3-րդ տուժածը, որը մահացած էր, ցավոք սրտի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ա...