Ջավախքի Թորիա գյուղում հայերի ու ադրբեջանցիների ծեծկռտուքի գործով 11 ձերբակալված կա
Երեկ, օգոստոսի 23-ին Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղի բնակիչների և Թուշեթից եկվոր ադրբեջանցիների միջև կռիվ է եղել: Բանն այն է, որ եկվորներն իրենց ոչխարներին արածեցրել են գյուղացիներին պատկանող քաղելավայրերում, իսկ գյուղացիները դուրս են քշել անասուններին, որից հետո սկսվել է ծեծկռտուք: Jnews.ge-ն հայտնում է, որ Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ՔՕ-ի միանգամից երկու հոդվածով, կան վիավորներն և ձերբակալվածներ:
Թորիա գյուղի բնակիչներից մեկի խոսքով, իրենք 16 տարեկան երեխայի են ուղարկել, որպեսզի վերջինս եկվորներին փոխանցի, որ ոչխարի հոտը դուրս հանեն իրենց քաղելավայրերից, սակայն եկվորները ծեծել են երեխային, ինչից հետո սկսվել է ծեծկռտուք:
Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը պատմել է. «Մենք քաղելու տարածք ունենք, գնացինք մեր յայլաները տեսանք, որ թուրքերը ոչխարները էին արածեցնում մեր տարածքներում: Անասուններին քշեցինք դուրս հանեցինք, վեճն ու կռիվն այդտեղից սկսվեց: Հետո իրենք խումբ հավաքեցին և եկան մեր վրա հարձակվեցին: Իրենք մոտավոր 3-4 մեքենայով էին, մենք էլ շատ էինք, բայց գործ էինք անում՝ մի մասը քաղ էր անում, իսկ մյուսները կանգնած էին, եկան երկաթե ու փայտե մահակներով հարձակվեցին: Այնպես է ստացվել, որ մերոնցից մի 3 հոգու ձերբակալված է: Ես չգիտեմ իրենց կողմից ձերբակալված կա, թե՝ ոչ: Կռիվը եղել է յայլաներում: Մենք արդարություն ենք ուզում, ուզում ենք ճշտել, թե ով է նրանց դուխ տվել, որ իրենք այդպիսի քայլեր են անում, ժողովրդի վրա են հարձակվում, նույնիսկ վրաց սահմանապահներին էին խփում»:
Թորիայի բնակիչների խոսքերով, իրենցից 5-6 մարդ տարբեր վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ նաև երկու անչափահաս երեխա: Նրանց համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել Նինոծմինդայի հիվանդանոցում:
Ըստ գյուղացիների նախկինում Թուշեթից եկած եկվորների հետ խնդիր չի եղել և սա առաջին լուրջ միջադեպն է, որի մասին արդեն բոլորը գիտեն:
ՆԳՆ-ի մամլո ծառայությունից հայտնել են, որ այս պահի դրությամբ՝ երկու կողմից ընդհանուր առմամբ 11 ձերբակալված կա, տարվում է հետաքննություն:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ՔՕ-ի 120-րդ հոդվածի առաջին պրիմա մասով, բ և գ ենթակետրով, որը ենթադրում է՝ առողջությանը դիտավորյալ թեթև վնասվածք պատճառել, որը պատժվում է տուգանքով կամ ուղղիչ աշխատանքով՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով, կամ տնային կալանք՝ 6 ամսից մինչև 2 տարի, կամ մինչև 3 տարի ազատազրկում և զենքի օգտագործման սահմանափակում: Հետաքննություն է տարվում նաև ՔՕ-ի 225-րդ հոդվածի երկրորդ մասով, որը նշանակում է խմբակային բռնության կազմակերպում, ղեկավարում և այդ ամենին մասնակցություն:
Հիշեցնենք, որ առավոտյան Թորիա գյուղի բնակիչները հավաքվել էին Նինոծմինդայի ոստիկանության շենքի դիմաց և պահանջում էին ազատ արձակել բերման ենթարկված 3 թորեացիներին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ՊՆ կանխատեսելի բեմադրությունը. ինչ պարզվեց լուսանկարներից
Օգոստոսի 23-ին ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր, ապա...
Եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա է մոլորվել. ՊՆ
Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խի...
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավով հայտնում եմ, որ Տավու...
Փլատակների տակից դուրս բերված 3-րդ քաղաքացին մահացել է. Ֆելիքս Ցոլակյան
Փլատակներից դուրս բերվեց 3-րդ տուժածը, որը մահացած էր, ցավոք սրտի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ա...