Հայտնի է Շիրակում տեղի ունեցած վթարից զոհվածների և վիրավորների ինքնությունը. ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնում
Օգոստոսի 23-ին, ժամը 17։47-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Գյումրի-Աշոցք ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել ձորը․ կան զոհեր և տուժածներ։
Պարզվել է, որ Փոքրաշեն-Աշոցք ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մետր ձորակից գլխիվայր շրջվել է:
Վարորդը՝ Լևոն Հ․-ն (ծնված 1995 թ.) և ուղևոր Թերեզա Դ․-ն (ծնված 1998 թ.) տեղում մահացել են։ Ուղևորներ Հեղինե Հ․-ն (ծնված 1972 թ.), Արմեն Հ․-ն (ծնված 1995 թ.), Նվարդ Դ․-ն (ծնված 1974 թ.) և Վարդիթեր Հ․-ն (ծնված 1992 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները Հեղինե Հ․-ի վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դիերը մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Նմանատիպ հոդվածներ
Եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով սպա է մոլորվել. ՊՆ
Ս.թ. օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խի...
Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան գիտակցության չգալով մահացել է
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցավով հայտնում եմ, որ Տավու...
Ադրբեջանի ՊՆ կանխատեսելի բեմադրությունը. ինչ պարզվեց լուսանկարներից
Օգոստոսի 23-ին ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր, ապա...
Փլատակների տակից դուրս բերված 3-րդ քաղաքացին մահացել է. Ֆելիքս Ցոլակյան
Փլատակներից դուրս բերվեց 3-րդ տուժածը, որը մահացած էր, ցավոք սրտի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ա...