Պատահարներ

Բելառուսում մահացած են գտել բողոքի ակցիաների ժամանակ անհետացած երիտասարդին. նրան փնտրել են 10 օր

WRed
Բելառուսում մահացած են գտել բողոքի ակցիաների ժամանակ անհետացած երիտասարդին. նրան փնտրել են 10 օր

Բելառուսում մահացած են գտել 28-ամյա Նիկիտա Կրիվցովին, որը կորած էր համարվում օգոստոսի 12-ից՝ երկրում բողոքի ակցիաների 4-րդ օրվանից: Կրիվցովի մահվան մասին հայտնել է «Հրեշտակ» որոնողափրկարարական ջոկատը, գրում է meduza.io-ն:

Ինչպես Onliner.by-ին պատմել է Մինսկի ոստիկանության մամուլի խոսնակ Նատալյա Գանուսևիչը, երիտասարդի մարմինը հայտնաբերվել է օգոստոսի 22-ին, անտառում ծառից կախված վիճակում: 

Կրիվցովի կինը պատմել է, որ չգիտի՝ մասնակցել է նա արդյոք բողոքի ցույցերին և ձերբակալվել է արդյոք:

«Նա օգոստոսի 12-ից դադարել է կապի դուրս գալ, նա անհետացել էր: Իսկ այսօր մեզ զանգահարեցին և ասացին, որ նրան կախված են գտել»,- պատմել է Կրիվցովի կինը:

Սկզբնապես հաղորդվել էր, որ նրա մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր: Սակայն որոնողափրկարարական ջոկատի ղեկավար Սերգեյ Կովգանի խոսքով՝ ոստիկանությունը հայտնել է զոհի ընտանիքին, որ նրա մարմնի վրա տեսանելի բռնության հետքեր չկան:

Կրիվցովի կինը դեռ չի տեսել ամուսնու մարմինը: Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ իր ամուսինը չէր կարող ինքնասպան լինել:

Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում 14 օր շարունակ: Երկրի քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել գործող նախագահը՝ ստանալով ձայների 80 տոկոսը: Ցույցերի առաջին օրերին հազարավոր մարդիկ էին ձերբակալվել, հարյուրավորները՝ վիրավորվել, 3 ցուցարար էլ մահացել է: Որոշ աղբյուրներ հայտնում են 5 զոհի մասին:

Հիշեցնենք, որ երեկ, տարբեր գնահատականների համաձայն, 100-150 հազար ցուցարարներ հավաքվել են Անկախության հրապարակում, որտեղից շարժվել են «Պլանետա» հյուրանոց, որը տեղակայված է «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի մոտակայքում: Հարյուրավոր զինվորականներ շրջապատել են «Մինսկը՝ հերոս քաղաք» հուշակոթողի տարածքը: 

[f13806a0fac69361fb71ee328befdc22.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250