ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաստանում պայթեցրել են ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր մեքենան
Պայթեցրել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր ավտոմեքենան: Այս մասին տեղեկությունը հաստատվում է Մկոյանի ֆեյսբուքյանի էջում տեղադրված տեսանյութից:
Վերջին ամիսներին տարբեր ուժեր ճնշումներ են գործադրում Մկոյանի նկատմամբ, ստիպում են, որ նա չառաջադրի իր թեկնածությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Բանն այն է, որ Մկոյանը մեծ սեր է վայելում տարածաշրջանում և իր տարածաշրջանի բոլոր գյուղերը մեկ մարդու նման սատարում են Մկոյանին:
Հավելենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Մկոյանն ու իր ընտանիքը ենթարկվում է ահաբեկչություն հիշեցնող հարձակումների:
Ավելի վաղ, այս տարվա մարտի 26-ին, Ախալքալաքի «Գոլդ» սրճարանի մոտակայքում վեճ է ծագել Ախալքալաքի նախկին ոստիկանապետ Սամվել Պետրոսյանի և պատգամավոր Հենզել Մկոյանի և կողմերի համակիրների միջև։
Հնչել են կրակոցներ: Հենզել Մկոյանը պնդում է, որ վեճը հրահրել է Սամվել Պետրոսյանը։ Նախկին ոստիկանապետը, որ 2012-2016 թվականներին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր էր, 2016-ից սկսած չի հաշտվում այն մտքի հետ, որ այլևս պատգամավոր չէ, և սկսել է սրել իրավիճակը: Հենզել Մկոյանը պատմեց, թե ինչից է ծագել վեճն այս անգամ. «Իմ եղբայրը, որ խոշոր գործարար է, հարյուրավոր մարդիկ են իր մոտ աշխատում, իրենից 30 տարի փոքր տղան իրեն ասել է՝ փոշի հանեցիր վրաս: Ինքն էլ ասել է՝ ի՞նչ փոշի, սաղ քաղաքը փոշի է, որից հետո իրեն քարով խփել էր: Ամեն ինչ դրանից է սկսվել: Դրանից հետո այդ տղային չպատժեցին: Իսկ ամսի 26-ին 12-րդ դասարանցի իմ եղբոր տղան մեքենայով գնացել է, Սամվել Պետրոսյանը հայհոյել է: Տղային թվացել է, որ ուրիշին է հայհոյել, գնացել եկեղեցու կողքով պտտվել նորից է եկել այդտեղով անցել, նա էլ թե՝ լավ ա եկար, հենց քեզ եմ ասում, ու նորից է հայհոյել: Եղբորս տղան եկել իմ տղաներին ու զարմիկներին ասել է՝ եկեք գնանք իր տղային տեսնենք, հարցնենք, թե ինչ են ուզում մեզնից: Գնացել տղային են ասել, նա էլ հորն է ասել»,- պատմել էր Մկոյանը:
Այսօր տեղի ունեցած միջադեպի մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է Սիրիայում զոհված ռուս գեներալ-մայորի սպանության տեսանյութը
Սիրիայում գեներալ-մայորի կոչումով ռուս ռազմական խորհրդական Վյաչեսլավ Գլադկիխի սպանության կադրերը հայտնվել են համացանցում...
ՀՐԱՏԱՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խուճապահար վարորդներ. ուղղաթիռը թռչում է Երևան-Արտաշատ ճանապարհին «կպած»
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ է ստացել, որ Երևան-Արտաշատ ճանապարհին ուղղաթիռը թռչում է շատ ցածր` ինչի հետևանքով ճանապարհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զինվորականների հարվածն ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան
Ռուս զինվորականների հարվածն այսօր ոչնչացրել Է Սիրիայից Ադրբեջան ուղևորվող գրոհայինների բազան: Տարածված տեսանյութում ասվո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գազի պայթյունից մասնակի փլուզվել է 12 բնակարան. փլատակների տակ մնացած բոլոր քաղաքացիները դուրս են բերվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով այսօր Երևանում գազի պայթյունի հետևանքով շենքի փլուզմանը, տե...