ԵՄ-ն պաշտոնապես չի ճանաչում Բելառուսի ընտրությունների արդյունքները
Եվրոմիության անդամ երկրների առաջնորդները չեն ճանաչում Բելառուսի ընտրությունների արդյունքները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին, հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը՝ հրապարակելով Բրյուսելում կայացած արտահերթ գագաթնաժողովի արդյունքները:
Ըստ Մերկելի՝ քվեարկությունը չի եղել ոʹչ ազատ, ոʹչ արդար, տեղի են ունեցել զանգվածային խախտումներ: «Մենք քննադատում ենք ժողովրդի դեմ կիրառվող կոշտ բռնությունները, բոլոր քաղբանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն, անհրաժեշտ է ազգային երկխոսություն, որի մասին պնդում է ընդդիմությունը: Մենք կանգնած ենք խաղաղ ցուցարարների կողքին»,- հայտարարել է Մերկելը:
ԵՄ ղեկավար Շարլ Միշելն էլ հայտարարել է, որ պատժամիջոցներ են կիրառվելու զգալի թվով անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են բռնությունների ու ընտրակեղծարարությունների համար:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Թուրքական կայքերը Անթալիայում սպանված ադրբեջանցի «օրենքով գողի» սպանությունից մանրամասներ են հայտնել
Թուրքական Sozcu պարբերականը մի քանի մանրամասներ է ներկայացրել ադրբեջանցի «օրենքով գող» եւ «Լոթու Գուլի» մականունով...
Թուրքական Անթալիայում սպանել են հայտնի ադրբեջանցի «օրենքով գող» Լոտու Գուլիին
Թուրքական Անթալիայում մահափորձի հետևանքով սպանվել է Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը, որն առավել...