Վերապրոֆիլավորված և որպես ինֆեկցիոն կենտրոն գործող «Արտաշատի» ԲԿ–ն վերադարձել է իր բնականոն աշխատանքին
«Արտաշատի» բժշկական կենտրոնն արդեն վերադարձել է իր բնականոն աշխատանքին: ԲԿ-ն մարտի 31-ից վերապրոֆիլավորվել էր ինֆեկցիոն հիվանդանոցի և սպասարկում էր կորոնավիրուսով վարակված հիվանդներին, տեղեկացնում է Արարատի մարզպետարանը:
Բուժկենտրոնի աշխատանքներին ծանոթանալու համար Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր այցելել է այնտեղ, հանդիպել բուժանձնակազմի հետ: Մարզպետը շնորհակալություն է հայտնել երկրի առաջ ծառացած այդ լրջագույն խնդիրը պատվով հաղթահարելու համար:
«Շնորհակալ եմ ուս ուսի տված պայքարելու համար: Իրողությունը ցույց տվեց, որ մեր առողջապահական համակարգը կարող է պայքարել բոլոր տեսակի վիրուսների դեմ, կարողանում ենք օպերատիվ արձագանքել, գտնել լուծումներ: Այս դժվարին ամիսներին հիվանդանոցի, Կառավարության, Առողջապահության նախարարության, ինչպես նաև մարզպետարանի ամենժամյա ակտիվ աշխատանքի շնորհիվ կարողացանք հաղթահարել դժվարին այս շրջանը: Եվ ես վստահ եմ՝ հետագայում ևս պատրաստ ենք դիմակայելու ցանկացած խնդրի»,- իր խոսքում ասել է մարզպետ Գարիկ Սարգսյանը:
Թիմին նվիրված ու եռանդուն աշխատանքի համար իր շնորհակալությունն է հայտնել նաև Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը:
«Մեր ծանր ու դժվարին աշխատանքի ընթացքում մենք մշտապես զգում ենք Ձեր աջակցությունը, պարոն Սարգսյան, ինչը մեծապես օգնում է մեզ: Պատրաստ ենք այսուհետ ևս պատվով կատարելու մեր առաքելությունը»,- նշել է Հայկ Համբարձումյանը:
Նշենք, որ իր բնականոն աշխատանքին անցնելուց առաջ հիվանդանոցն ամբողջությամբ ախտահանվել է, ամենայն խստությամբ իրականացվում են հակահամաճարակային բոլոր միջոցառումները: Բուժկենտրոնի առանձին մասնաշենքում գործում է մեկուսարան, որտեղ ժամանակավորապես կպահվեն կորոնավիրուսի առաջին ախտանիշներ ունեցող քաղաքացիները
Նմանատիպ հոդվածներ
Աշակերտները դասերին մասնակցելու են դիմակով, դպրոցը լինելու է 6-օրյա. Արայիկ Հարությունյան
Դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազատությանը տված հարցազրո...
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք. մահվան՝ 7 դեպք
Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հա...
Ո՞ր դեպքերում աշակերտը կարող է դպրոց չհաճախել․ԿԳՄՍՆ ուղեցույց
ԿԳՄՍՆ-ն Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեությա...