ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բելառուսում թատրոնի դերասաններն ու լրագրողները աշխատանքից հեռացման դիմումներ են ներկայացնում
Բելառուսի մշակույթի նախարար Յուրի Բոնդարն այսօր Յանկա Կուպալայի անվան թատրոն է ժամանել, որի աշխատակիցները նրան աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել՝ պահանջելով պաշտոնանկ արված նախկին տնօրեն Պավել Լատուշկոյի վերադարձը, գրում է tut.by կայքը։
Լրատվամիջոցի համաձայն՝ թատրոնի աշխատակիցները հայտարարել են, որ իրենց պահանջը չկատարելու և տնօրենին չվերադարձնելու դեպքում նախարարը հրաժարական ներկայացնելու համար մինչև օգոստոսի 19-ի առավոտյան ժամը 10-ը ժամանակ ունի։
Հայտնի է նաև, որ Բելառուսի տեղեկատվության նախարարությունը պետական «Զվյազդա» թերթի գլխավոր խմբագիր Պավել Սուխոռուկովին է աշխատանքից հեռացրել, ինչից հետո հրատարակության ամբողջ անձնակազմը նույնպես աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
Թերթի աշխատակիցներից մեկը հայտարարել է, որ լրագրողները ցանկանում են երկրում տիրող իրավիճակի մասին ճշմարտությունը գրել։ Նշվում է, որ ավելի ուշ թերթի աշխատակիցներին է այցելել տեղեկատվության նախարար Իգոր Լուցկիյը։
[9405e233893af324f04f736a6eb93776.jpg]
[9e57c17e7ee4ac0e0bda301e72b231a6.jpg]
[f58713648c06e308f2124942f6b1f3d3.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկում հրաժեշտ են տվել զոհված ցուցարարին
Մինսկում հրաժեշտ են տվել ցույցերի ժամանակ զոհված Ալեքսանդր Տարայկովսկուն: Նրա թաղմանը եկել են հարյուրավոր մարդիկ: ԶԼՄ-նե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկի կենտրոնում 200-300 հազար մարդ է հավաքվել, որոնք պահանջում են Լուկաշենկոյի հրաժարականը
Բելառուսում շարունակվում է ներքաղաքական ճգնաժամը: Այսօր երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրավիրած հանրահավաքից հետո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկի Անկախության հրապարակում 9-րդ օրն անընդմեջ հազարավոր ցուցարարներ են հավաքվում
Բելառուսում ընդդիմության կողմնակիցները հավաքվել են Մինսկի Անկախության հրապարակում:Ինչպես փոխացնում է РИА Новости-ն, հավա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամուսինս և այլ քաղբանտարկյալներ հիմա փակի տակ են, սակայն նա խնդրում է, որ դուք ձեռքերը ծալած չնստեք. Տիխանովսկայա
Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, որը նախագահական ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղ...