ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկի Անկախության հրապարակում 9-րդ օրն անընդմեջ հազարավոր ցուցարարներ են հավաքվում
Բելառուսում ընդդիմության կողմնակիցները հավաքվել են Մինսկի Անկախության հրապարակում:
Ինչպես փոխացնում է РИА Новости-ն, հավաքվածները բողոքական երգեր են երգում և կարգախոսներ հնչեցնում: Թղթակցի գնահատմամբ՝ հրապարակում մի քանի հազար մարդ է հավաքվել:
Հիշեցնենք, որ Բելառուսում բողոքի ցույցերն անցկացվում են 9-րդ օրն անընդմեջ: Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Պաշտոնական տվյալներով՝ ցույցերի առաջին օրերին ավելի քան 6,7 հազար մարդ է ձերբակալվել։ Ինչպես հաղորդել է հանրապետության ՆԳՆ-ն, անկարգությունների ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ իրավապահ մարմինների ավելի քան 120 աշխատակիցներ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկում հրաժեշտ են տվել զոհված ցուցարարին
Մինսկում հրաժեշտ են տվել ցույցերի ժամանակ զոհված Ալեքսանդր Տարայկովսկուն: Նրա թաղմանը եկել են հարյուրավոր մարդիկ: ԶԼՄ-նե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչև ինձ չսպանեք, ուրիշ ընտրություն չի լինի. Լուկաշենկոն ուղղաթիռով ժամանել է գործադուլի մասնակիցների մոտ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղղաթիռը վայրէջք է կատարել Մինսկի անվային քարշակների գործարանի տարածքում, որտե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շնորհակալություն, կարող եք շարունակել բղավել. Լուկաշենկոն՝ գործադուլի մասնակիցների «հեռացի՛ր» վանկարկումներին ի պատասխան
Համացանցում է հայտնվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Մինսկի անվային քարշակների գործարանի գործադուլավոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկի կենտրոնում 200-300 հազար մարդ է հավաքվել, որոնք պահանջում են Լուկաշենկոյի հրաժարականը
Բելառուսում շարունակվում է ներքաղաքական ճգնաժամը: Այսօր երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրավիրած հանրահավաքից հետո...