ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամուսինս և այլ քաղբանտարկյալներ հիմա փակի տակ են, սակայն նա խնդրում է, որ դուք ձեռքերը ծալած չնստեք. Տիխանովսկայա
Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, որը նախագահական ընտրությունների արդյունքներով երկրորդ տեղն է զբաղեցրել, նոր տեսաուղերձ է ձայնագրել, որով այժմ մեկուսարանում գտնվող բլոգեր ամուսնուն՝ Սերգեյին, շնորհավորել է ծննդյան տարեդարձի առիթով, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Ամուսինս՝ Սերգեյ Տիխանովսկին, խնդրում է, որ ձեզ փոխանցեմ իր բառերը։ Նա և այլ քաղբանտարկյալներ հիմա փակի տակ են, սակայն նա խնդրում է, որ դուք ձեռքերը ծալած չնստեք, այլ ամեն բան անեք, որ լավ ապրեք»,- նշել է նա և հավելել, որ ամուսնուն մեղադրում են հանցագործության համար, որը նա չի գործել։
Սերգեյ Տիխանովսկին բլոգեր է, որն այս տարվա գարնանը փորձել է նախագահ դառնալու համար իր թեկնածությունն առաջադրել, սակայն գրանցման փուլում մերժում է ստացել։ Դիմումների ընդունման վերջնաժամկետից առաջ իր փաստաթղթերն է ներկայացրել նրա կինը՝ Սվետլանա Տիխանովսկայան։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Տիխանովսկայան նախօրեին հայտնել է, որ մինչ նոր ընտրությունների անցկացումը պատրաստ է երկրի ազգային առաջնորդը դառնալ։
«Պատրաստ եմ ինձ վրա պատասխանատվություն վերցնել և այդ ժամանակահատվածում որպես ազգային առաջնորդ հանդես գալ, որպեսզի երկիրը հանգստանա և իր սովորական ռիթմին վերադառնա»,- պարզաբանել է նա։
Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր շարունակվում են բողոքի ակցիաները, որոնց մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ 80 տոկոս ձայնով հաղթող է ճանաչվել գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ Տիխանովսկայան ձայների ընդամենը 10,12 տոկոսն է հավաքել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկում հրաժեշտ են տվել զոհված ցուցարարին
Մինսկում հրաժեշտ են տվել ցույցերի ժամանակ զոհված Ալեքսանդր Տարայկովսկուն: Նրա թաղմանը եկել են հարյուրավոր մարդիկ: ԶԼՄ-նե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկի կենտրոնում 200-300 հազար մարդ է հավաքվել, որոնք պահանջում են Լուկաշենկոյի հրաժարականը
Բելառուսում շարունակվում է ներքաղաքական ճգնաժամը: Այսօր երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրավիրած հանրահավաքից հետո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկի Անկախության հրապարակում 9-րդ օրն անընդմեջ հազարավոր ցուցարարներ են հավաքվում
Բելառուսում ընդդիմության կողմնակիցները հավաքվել են Մինսկի Անկախության հրապարակում:Ինչպես փոխացնում է РИА Новости-ն, հավա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շտապօգնության մեքենաներով երթևեկում է ՕՄՕՆ-ը. Բելառուսում ակցիային միացել են նաև բժիշկները
Այսօր Բելառուսում ընթացող բողոքի ակցիային իրենց աջակցությունն են հայտնել նաև բժիշկները: Ելույթ ունենալով ժողովրդի առաջ՝...