ԵԱՀԿ ղեկավարությունը մտադիր է ուղեւորվել Բելառուս՝ երկրի իշխանությունների եւ ընդդիմության հետ հանդիպելու համար
ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, ինչպես նաեւ այս պաշտոնը ստանձնող հաջորդ նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն դիմել են Բելառուսի իշխանություններին՝ այցի կազմակերպման խնդրանքով, հայտնում է «Sputnik-Բելառուսը»՝ վկայակոչելով ԵԱՀԿ մամուլի ծառայությանը։
Կազմակերպությունից նշել են, որ ուշադիր հետեւում են երկրի իրավիճակին եւ կարծում են, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է «անկեղծ ու կառուցողական երկխոսություն»։
«Այս պատճառով ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման եւ այս պաշտոնը ստանձնող հաջորդ նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն Բելառուսի իշխանություններին պաշտոնապես առաջարկել են այցով ժամանել երկիր՝ հանդիպելու կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ։
ԵԱՀԿ-ից նաեւ ընդգծել են «ԵԱՀԿ սկզբունքների եւ պարտավորությունների լիակատար պահպանման հրատապ անհրաժեշտությունը, ներառյալ մարդու հիմնական ազատությունների եւ իրավունքների աջակցումն ու պաշտպանությունը, ինչպես նաեւ (Բելառուսի) ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգումը»։
Ռաման նաեւ մտահոգություն է հայտնել ընտրությունների անցկացման պայմանների կապակցությամբ, որոնց ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների հարցերով բյուրոն հետեւելու հնարավորություն չի ունեցել, ինչպես նաեւ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման, զանգվածային ձերբակալությունների եւ իրավապահ մարմինների դաժան պահվածքի կապակցությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որին մասնակցում են «արդյունաբերական հսկաների» աշխատակիցները
Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որը նախօրեին «խոստացել» էին իրականացնել ցուցարարները, այս մասին հայտնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարկ բազմոց եթերում. բելառուսական պետական հեռուստաալիքները միացել են համազգային գործադուլին
Բելառուսի պետական հեռուստաալիքները և ռադիոկայանները միավորող Բելառուսի ազգային հեռուստառադիոընկերության աշխատակիցնե...