Միջազգային խոշորագույն ընկերությունները հանել են իրենց գովազդը բելառուսական պետական հեռուստաալիքներից
Խոշորագույն միջազգային ընկերությունները հետ են կանչել իրենց գովազդը Բելառուսի պետական հեռուստաալիքներից: Այս մասին հայտնում է Marketing.by պորտալը:
Ինչպես փոխանցում է աղբյուրը, բելառուսական գովազդի շուկայի խաղացողները հայտնել են, որ բազմաթիվ ընկերություններ արդեն հանել են գովազդը պետական հեռուստաալիքներից, այդ թվում և խոշոր միջազգային գովազդատուներն, ինչպիսիք են Danone-ը, Nestle-ն և ուրիշներ:
Տեղի գովազդային գործակալություններից մեկի ղեկավարը հայտնել է, որ իրենց հաճախորդներից շատերը դադարեցրել են հեռուստատեսությամբ ցուցադրվող գովազդը: Նա նշել է, որ այդ գործընթացն անցյալ շաբաթ է սկսվել. քանի որ հեռուստատեսությունը չի կարող միանգամից հանել գովազդը, դա մի քանի օր է պահանջում:
Բելառուսական պետական հեռուստաալիքների աշխատակիցների մի մասը ներկա պահին գործադուլ է իրականացնում, ինչպես տարբեր ոլորտներում գործող մի շարք այլ ընկերություններ:
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որին մասնակցում են «արդյունաբերական հսկաների» աշխատակիցները
Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որը նախօրեին «խոստացել» էին իրականացնել ցուցարարները, այս մասին հայտնում...
Սվետլանա Տիխանովսկայան պատրաստվում է իրեն Բելառուսի նախագահ հռչակել. մամուլի խոսնակ
Բելառուսում ընդդիմությունից նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան հայտարարություն է պատրաստում, որում իրեն երկրի...