Եվրախորհուրդն օգոստոսի 19-ին Բելառուսում տիրող իրավիճակի հարցով արտահերթ նիստ կանցկացնի
Եվրոպական խորհուրդն օգոստոսի 19-ին Բելառուսում տիրող իրավիճակի հարցով արտահերթ նիստ կանցկացնի, այս մասին այսօր թվիթերյան իր օգտահաշվում հայտնել է կառույցի ղեկավար Շառլ Միշելը:
«Ես այս չորեքշաբթի ժամը 12։00-ին Եվրախորհրդի անդամների խորհրդակցություն կհրավիրեմ՝ Բելառուսում տիրող իրավիճակը քննարկելու համար»,- գրել է Միշելը։
Կառույցի ղեկավարը գրառման մեջ նշել է, որ Բելառուսի ժողովուրդն իր ապագան որոշելու և ազատորեն իր ղեկավարին ընտրելու իրավունք ունի։
«Ցուցարարների նկատմամբ բռնությունն անթույլատրելի է»,-ընդգծել է Շառլ Միշելը։
Նրա մամուլի քարտուղար Բարենդ Լեյցը, իր հերթին, թվիթերյան իր օգտահաշվում մանրամասնել է, որ խորհրդակցությունը տեսահամաժողովի ձևաչափով է անցկացվելու։
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Լուկաշենկոն hայտարարել է, որ ծնկի է իջնում հավաքվածների առջև
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ծնկի է իջնում Մինսկի Անկախության հրապարակում հավաքվածների առջև...
Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որին մասնակցում են «արդյունաբերական հսկաների» աշխատակիցները
Բելառուսում մեկնարկել է համազգային գործադուլը, որը նախօրեին «խոստացել» էին իրականացնել ցուցարարները, այս մասին հայտնում...