Մոսկվայում գրիպի և սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայի դեմ պատվաստումները կսկսվեն սեպտեմբերի 1-ից. քաղաքապետ
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբանինը հայտարարել է, որ մայրաքաղաքում սեպտեմբերի 1-ից կսկսվեն սեզոնային հիվանդությունների՝ գրիպի և սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայի դեմ պատվասատւմները, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Անցած տարի Մոսկվայի մոտ 7 միլիոն քաղաքացու ենք պատվաստել, հսկայական թվաքանակ, որն էլ հենց, հնարավոր է, որ գարնանը՝ կորոնավիրուսի մեկնարկի ժամանակահատվածում, փրկեց մեզ հիվանդությունների սրման պիկից։ Այս տարի պատվաստման նույն ծավալն առնվազն պետք է կրկնել ու ավելի շուտ դա կազմակերպել, քանի որ պատվաստանյութի գործելու համար ժամանակ է անհրաժեշտ, ուստի՝ այս տարի սեպտեմբերի 1-ից կսկսենք»,- նշել է Սոբյանինը՝ պատասխանելով գրիպի և սուր շնչառական վիրուսային ինֆեկցիայի դեմ պատվաստումների ժամկետների մասին հարցին։
Քաղաքապետը նաև հավելել է, որ կորոնավիրուսային իրավիճակը դեռևս կայուն է՝ չնայած մայրաքաղաքային ակտիվ կյանքին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 38 նոր դեպք. մահվան՝ 7 դեպք
Հայաստանում օգոստոսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 38 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հա...
Բուհերը նույնպես կբացեն դռները. Արայիկ Հարությունյան
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ‼️Բուհերը նույնպես կբացեն դռներըՀարգելի ուսանողներ...
Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել Հայաստանի և մի քանի այլ երկրների հետ
ՌԴ տուրօպերատորների ասոցիացիայի «Вестник АТОР» հրատարակությունը հայտնել է, որ Ռուսաստանը սկզբում ուղևորային ավիափոխադրու...
Աշակերտները դասերին մասնակցելու են դիմակով, դպրոցը լինելու է 6-օրյա. Արայիկ Հարությունյան
Դպրոցներում աշակերտները դիմակով են դասերին մասնակցելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, Ազատությանը տված հարցազրո...