ՀԱՊԿ-ից հայտնել են, թե որ դեպքում Բելառուսը կարող է դիմել կազմակերպությանը՝ օգնության համար
Բելառուսը կարող է օգնության համար դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, եթե երկրի պաշտպանությանն արտաքին վտանգ սպառնա: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՀԱՊԿ մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Այն դեպքում, եթե երկրի պաշտպանությանն արտաքին վտանգ սպառնա, հավաքական անվտանգության մասին պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ երկիրն իրավունք ունի դիմելու օգնության համար», - ասել է Զայնետդինովը՝ պատասխանելով հարցին, թե որ դեպքում Բելառուսը կարող է օգնություն խնդրել ՀԱՊԿ-ից:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շաբաթ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել է, որ Ռուսաստանն առաջին իսկ խնդրանքի դեպքում օգնություն ցույց կտա երկրում անվտանգություն ապահովման համար:
Հիշեցնենք, որ Բելառուսի քաղաքացիները երկրում օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ամենօրյա ցույցերով և գործադուլներով իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ ձայների ավելի քան 80 տոկոսով հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Լիբանանի կառավարությունն ամբողջ կազմով հեռանում է
Լիբանանի կառավարությունը ողջ կազմով հրաժարական է ներկայացրել: Այս մասին Սերայ պալատում նախարարների կաբինետի նիստից հետո...
Հայտնի է Ադրբեջանի գլխավոր գողի սպանության դիմաց մարդասպանի հոնորարի չափը
Ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովի (Լոտա Գուլիի) սպանության համար պատվիրատուները մի քանի միլիոն դոլար են խոստացել:...
Լուկաշենկոն hայտարարել է, որ ծնկի է իջնում հավաքվածների առջև
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ծնկի է իջնում Մինսկի Անկախության հրապարակում հավաքվածների առջև...
Լուկաշենկոն հայտնել է՝ որն է իր միակ նպատակը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր միակ նպատակը` անկախ պետության պահպանումն է: Նրա խոսքերը տարա...