ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հուղարկավորել են օգոստոսի 8-ին Ախալքալաքում սպանված Վարդան Միրանյանին
Այսօր Ախալքալաքի Կուլիկամ գյուղում հուղարկավորել են օգոստոսի 8-ին Ախալքալաքում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ հրազենով սպանված 24-ամյա Վարդան Միրանյանին:
Ամբողջ գյուղը մասնակցել է հուղարկավորությանը: Նրան մահացու վնասվածք էր հասցրել Ախալքալաքի բնակիչ 37-ամյա Արթուր Գաբրիելյանը։
«Մեծ ողբերգություն է տեղի ունեցել: Մահացած երիտասարդի կինը հղի է: Ողբում է ամբողջ գյուղը: Ոստիկանությունը պետք է քննի այս գործը: Ահավոր է»,- ասել է գյուղի բնակիչ Անահիտ Դոլուխանյանը:
Ոստիկանությունը ձերբակալել է Արթուր Գաբրիելյանին՝ կանխամտածված սպանության, ապօրինի զենք կրելու և կիրառելու մեղադրանքով: Ոստիկանությունը պարզել է, որ սպանությունը երկու ընտանիքների միջև տարիներ շարունակ ձգվող թշնամանքի հետևանք է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում հրմշտոց է տեղի ունեցել ոստիկանի և 2 աղջկա միջև
Համացանցում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները ցանկանում բերման ենթարկել երկու աղջկա: Նշենք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թռչուն, թե՞ պայթուցիկ. պայթյունից վայրկյաններ առաջ ինչ է մոտենում Բեյրութի նավահանգսին
Համացանցում քննարկում են Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի տեսակադրերը: Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինսկում պայթյուններ են որոտացել. ցուցարարներից մեկը զոհվել է
Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հաղորդել է Մինսկում բողոքի ցույցերի ընթացքում մեկ սպանվածի մասին: «Օգոստոսի 10-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է Սիրիայում զոհված ռուս գեներալ-մայորի սպանության տեսանյութը
Սիրիայում գեներալ-մայորի կոչումով ռուս ռազմական խորհրդական Վյաչեսլավ Գլադկիխի սպանության կադրերը հայտնվել են համացանցում...