Մինսկում ուժայինները ծեծի են ենթարկել ՀՀ քաղաքացու
Մինսկում ընթացող բողոքի ակցիաների ժամանակ ուժայինները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Վարդան Գրիգորյանին և նրան տեղափոխել Մինսկի Օկրեստինի փողոցում գտնվող Իրավախախտների մեկուսացման վայր, հայտնում է nn.by:
Նշվում է, որ զանգվածային ցույցերի ընթացքում ձերբակալվածը հայտարարել է, որ ցույցերին չի մասնակցել, պարզապես այդ պահին փողոցում է եղել։ Գրիգորյանի խոսքով՝ ինքը Բելառուս էր եկել քաղաքական ապաստան խնդրելու։
Հայտնվելով Մինսկի Օկրեստինի փողոցում գտնվող քննչական մեկուսարանում ծեծի ենթարկվելուց հետո, տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ Հիվանդանոցից դուրս գրվելով, Գրիգորյանը վերադարձել է մեկուսարան՝ փաստաթղթերը վերցնելու։ Գրիգորյանի դեմքին և մեջքին մահակի հարվածների հետքեր կան։

Նմանատիպ հոդվածներ
Բեյրութում ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով 42 մարդ է տուժել, 10-ը հոսպիտալացվել է
Լիբանանի բանակի և ոստիկանության հատուկջոկատայինները երեքշաբթի Բեյրութի կենտրոնական հատվածից դուրս են արել բողոքի ակցիայի...
Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները
ԱԻՆ-ը հրապարակել է Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում ողբերգական վթարից մահացած ընտանիքի անդամների ան...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք. առողջացել է 327 մարդ
Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...
Մինսկում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև. կան տուժածներ
Ընտրատեղամասերի փակումից հետո Մինսկի կենտրոնում բախումներ են տեղի ունենում հավաքված ցուցարարների և հատուկ նշանակության ջ...