ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սևանա լճի ափամերձ հատվածներն ապօրինի կառուցապատումներից ազատման գործընթացը մեկնարկել է
Շրջակա միջավայրի նախարարության խոսնակ Դավիթ Գրիգորյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ հայտնելով, որ Սևանա լճի ափամերձ հատվածներն ապօրինի հողազավթումներից և ապօրինի կառուցապատումներից ազատման գործընթացն արդեն մեկնարկել է։
«Նախորդ շաբաթ էր, երբ նախարար Պետրոսյանը շրջայց իրականացրեց Սևանա լճի թերակղզու ափամերձ հատվածներում։ Տեղում վերհանված իրավախախտումներին հանձնարարվեց շուտափույթ լուծում տալ։
Սևանա լճի ափամերձ հատվածներն ապօրինի հողազավթումներից և ապօրինի կառուցապատումներից ազատման գործընթացն արդեն մեկնարկել է։
Վաղ առավոտից սկսվել է Սևանի թերակղզու կենտրոնական հատվածում գտնվող, տարածքի տնտեսվարողի կողմից առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի՝ շուրջ մեկ ամիս առաջ կառուցված հավաքովի կոնստրուկցիաներով բացօթյա տաղավար-սրճարանի ապամոնտաժումը»,- գրել է Դավիթ Գրիգորյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքից ու սպանությունից
Համացանցում հրապարակվել են բացառիկ կադրեր Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքից ու սպանությունից, որի հետևանքով 27-ամյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրեստում մարդկանց կենդանի շղթա է կառուցվել ՝ ի նշան բողոքի ակցիայի մասնակիցների դեմ ճնշումների
Բրեստում մարդկանց կենդանի շղթա է կառուցվել ՝ ի նշան բողոքի ակցիայի մասնակիցների հետ համերաշխության ։ Հիշեցնենք, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղալաթ կանի մեկը, որ կասի` կառավարությունը կոռումպացված է. Փաշինյան
«Էն ժամանակ ասում էին կառավարությունը կոռումպացված է ՀԴՄ չենք խփում, հիմա էլ է՞ կոռումպացված, ղալաթ կանի մեկը, որ կասի կ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոցցանցերում տեսանյութեր են տարածվել, որոնցում բելառուս նախկին զինվորականներն իրենց համազգեստները այրում են
Սոցիալական ցանցերում սկսել են տեսանյութեր տարածվել, որոնցում Բելառուսի հատուկջոկատայիններն իրենց համազգեստներն ու տարբեր...