Այլ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոցցանցերում տեսանյութեր են տարածվել, որոնցում բելառուս նախկին զինվորականներն իրենց համազգեստները այրում են

Սոցիալական ցանցերում սկսել են տեսանյութեր տարածվել, որոնցում Բելառուսի հատուկջոկատայիններն իրենց համազգեստներն ու տարբերակիչ նշանները նետում են աղբամանը` ի նշան երկրում խաղաղ ցույցերը ցրելու դեմ…

Սոցիալական ցանցերում սկսել են տեսանյութեր տարածվել, որոնցում Բելառուսի հատուկջոկատայիններն իրենց համազգեստներն ու տարբերակիչ նշանները նետում են աղբամանը` ի նշան երկրում խաղաղ ցույցերը ցրելու դեմ բողոքի: Տեսանյութերը, մասնավորապես, զանգվածային կերպով հրապարակում են ընդդիմադիր «Nexta Live» և «Беларусь головного мозга» թելեգրամյան ալիքները, գրում է meduza.io կայքը:

«Ես շատ եմ ամաչում այն բանի համար, որ ծառայել եմ զորքերում, որոնք այժմ ծեծում և տանջում են մարդկանց»,-տեսանյութերից մեկում ասում է նախկին զինծառայողը:

«Ես երդում եմ տվել պաշտպանելու իմ ժողովրդին, և ամաչում եմ, թե ինչպիսի անօրինություն է այժմ կատարվում»,-ասել է ևս մի զինծառայող:

«Բելառուսական եղբայրությունը, Բելառուսի հատուկ ջոկատն այլևս գոյություն չունի»,-հայտարարել է մեկ այլ զինծառայող:

«Ես չեմ կարող հպարտանալ նրանով, թե որտեղ եմ ծառայել, չեմ կարող կրել այս համազգեստը և պահել այն տանը»,-ասում է մեկ ուրիշը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները. երկրի գործող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,08, իսկ ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,09%-ը:

Ընտրություններին հաջորդել են բողոքի ակցիաները: Երեկ Մինսկում ՕՄՕՆ-ի հատուկջոկատայինները սկսել են կրակել մարդկանց ուղղությամբ, որոնք խորհուրդներ էին տալիս ցուցարարներին: Մոտակա բարձրահարկ շենքերի պատուհաններից նայող բնակիչները բղավել են` հուշելով փախչողներին, թե ուր թաքնվեն, ինչին ի պատասխան ուժայինները մի քանի անգամ կրակ են բացել պատշգամբում գտնվողների ուղղությամբ:

Մինչդեռ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետընտրական բողոքի ակցիայի մասնակիցները ղեկավարվել են Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից և Չեխայից՝ հեռախոսակապի միջոցով:

Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ թույլ չի տա երկրում «մայդան» անել, և երկիրը պառակտելու փորձերին ադեկվատ պատասխան կտա:

«Թույլ չենք տա պառակտել երկիրը»,-ասել է նախագահը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250