Այլ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացառիկ կադրեր Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքից ու սպանությունից

Համացանցում հրապարակվել են բացառիկ կադրեր Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքից ու սպանությունից, որի հետևանքով 27-ամյա հայ է ձերբակալվել:Ախալքալաքում անկարգություններ էին սկսվել Կուլիկամ գյուղի…

Համացանցում հրապարակվել են բացառիկ կադրեր Ախալքալաքում տեղի ունեցած ծեծկռտուքից ու սպանությունից, որի հետևանքով 27-ամյա հայ է ձերբակալվել:

Ախալքալաքում անկարգություններ էին սկսվել Կուլիկամ գյուղի բնակիչ Վարդիկ Մարաբյանի սպանության պատճառով: Համագյուղացիները պատմել էին,  որ տարիներ շարունակ երկու գյուղերից Գաբրիելյանների ու Մարաբյանների ընտանիքները վիճաբանություններ են ունեցել։

Սպանության մեջ կասկածվողը Դիլիսկա գյուղի բնակիչ, Ախալքալաքում բնակվող Գաբրիելյանների որդին է։

Սպանությանը հաջորդել է Ախալքալաքում Գաբրիելյանին պատկանող հյուրանոցային համալիրի, ռեստորանի, ինչպես նաև դեպքի վայրում գտնվող Գաբրիելյանի համախոհներին պատկանող մի քանի տների հրկիզումը քաղաքի տարբեր հատվածներում։

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250