Խոշոր վթար Արարատի մարզում. կա վիրավոր
Օգոստոսի 12-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 35 կմ հատվածում՝ Տափերական գյուղի վարչական տարածքում. բախվել են Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Լյուդվիգ Հակոբյանի վարած «ԶԻԼ ՄՄԶ 45021» մակնիշի, Այգավան գյուղի բնակիչ՝ 27-ամյա Սարգիս Աղաջանյանի վարած Opel Astra մակնիշի, Երևանի բնակիչ՝ 40-ամյա Վահագն Հակոբյանի վարած BMW 318 մակնիշի, Արարատի մարզի բնակիչ՝ 28-ամյա Գևորգ Իսկանդարյանի վարած Renault Kangoo մակնիշի և Գետափ գյուղի բնակիչ՝ 43-ամյա Հովհաննես Եղոյանի վարած «ԶԻԼ ՄՄԶ 4509» մակնիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Վ. Հակոբյանի ուղևոր՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ, 42-ամյա Ք. Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Բախման հետևանքով ավտոմեքենաներից մեկի մեջ բարձված ձմերուկներն ամբողջովին թափվել, փակել են ճանապարհը։
Նմանատիպ հոդվածներ
Բեյրութում ուժայինների և ցուցարարների բախումների հետևանքով 42 մարդ է տուժել, 10-ը հոսպիտալացվել է
Լիբանանի բանակի և ոստիկանության հատուկջոկատայինները երեքշաբթի Բեյրութի կենտրոնական հատվածից դուրս են արել բողոքի ակցիայի...
Հրապարակվել են Սյունիքում վթարից մահացած ընտանիքի 4 անդամների անունները
ԱԻՆ-ը հրապարակել է Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում ողբերգական վթարից մահացած ընտանիքի անդամների ան...
Մինսկում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև. կան տուժածներ
Ընտրատեղամասերի փակումից հետո Մինսկի կենտրոնում բախումներ են տեղի ունենում հավաքված ցուցարարների և հատուկ նշանակության ջ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 145 նոր դեպք. առողջացել է 327 մարդ
Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 145 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել...