ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաքվից դիմում են իրենց հայրենակիցներին, որ հարձակվեն այստեղ բնակվող հայերի վրա. Տոնոյան

Երեկ` Մոսկվայում ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև, որի հետևանքով  ՀՀ 5  քաղաքացի ստացել է մարմնական տարբեր վնասվածքներ, իսկ ըստ նախնական տեղեկատվության` ադրբեջանական կողմից կան մոտ 50 ձերբակալվածներ: 

 

Auroranews-ը կապ հասատեց Ռուսաստանի հայերի միավորման համանախագահ Դավիթ Տոնոյանի հետ`տեղեկանալու բախումներից հետո մեր քաղաքացիների առողջական և հոգեբանական վիճակի մասին: Տոնոյանը հայտնեց, որ Մոսկվայում լարված իրավիճակը արդեն հինգօրյա վաղեմություն ունի և բախումների հետևանքով տուժել  է ՀՀ  5 քաղաքացի, որոնցից մեկին դանակահարել են` հասցնելով մարմնականակ լուրջ վնասվածքներ:

 

Տոնոյանը նշեց, որ  Մոսկվայում հայերը երեկոյան իրականցրել են վերսահսկողություն: 

 

«Գիշերը մեր հայրենակիցների կողմից եղել է ավտոշարասյունով վերահսկողության դեպքեր: Հայկական կենտրոնների, սրճարանների և ռեստորանների շրջակայքում հերթապահություններ են իրականացվել: Սա նորմալ երևույթ է, մենք ապահովում ենք մեր հայրենակիցների անվտանգությունը, իհարկե,  ոստիկանությունը իր գործն է անում, սակայն հասկանում ենք, որ այստեղ հայրը  շատ են, այդ իսկ պատճառով մենք նույնպես վերահսկողություն ենք իրականացնում»,-ասաց Տոնոյանը: 

 

Ավելի վաղ Ռուսաստանում ՀՀ դեսպան  Վարդան Տողանյանը հայտարարել է, որ երեկ Մոսկվայում տեղի ունեցած բախումները ծրագրված են եղել ադրբեջանցիների կողմից:

«Говорит Москва»-ի հետ զրույցում ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը տեղի ունեցած միջադեպերը սադրանք է որակել ու նշել, որ ադրբեջանական կողմը հատուկ մշակել ու ըստ սցենարի իրականացրել է հայերի վրա ուղղորդված հարձակում:

Տողանյանը հայտել է, որ ամբողջ գիշեր հարձակումների մասին բազմաթիվ ահազանգեր են ստացել, բանդաները լավ կազմակերպված են գործում, ըստ ամենայնի, հատուկ հետապնդել են հայկական համարանիշներով մեքենաներն ու դրանց կանգնելուն պես, սկսել վեճ ու ծեծ: Տողանյանի փոխանցմամբ, մի քանի մարդ է հայտնվել հիվանդանոցում: 

Տողանյանը հորդորել է չտրվել սադրանքների, որովհետեւ դրանք արվում են՝ Ռուսաստանում հայերի ունեցած հավասարակշռությունը կոտրելու համար, հայ համայնքը գործ ունի լավ կազմակերպված ադրբեջանական սադրանքների հետ:

 

Մանրամասները տեսանյութում. 

 

 

 

 

Քաղաքականություն