Exclusive. Տեսանյութ. Կադրեր, թե ինչպես է Օնիկ Կարապետյանը անվնաս դուրս գալիս Սուքիասյանին պատկանող գրասենյակից
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր տեղեկատվություն տարածվեց այն մասին , որ երեկ երեկոյան միջադեպ է տեղի ունեցել «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող գրասենյակներից մեկում:
Ըստ News.am-ի` Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը Երևանի Զավարյան փողոցում գտնվող գրասենյակում (Նախկին Սիլաչի հյուրանոցի հարևանությամբ) թիկնապահի հետ ծեծի է ենթարկել մոսկվայաբնակ գործարար Օնիկ Կարապետյանին ։
Auroranews-ի տրամադրության տակ է հայտնվել մի տեսանյութ, որում հստակ երևում է, թե ինչպես է Օնիկ Կարապետյանը ժամանում Սուքիասյան ընտանիքին պատկանող «Սիլ կոնցեռնի» գրասենյակ ինչ որ մարդկանց ուղեկցությամբ, այնուհետև որոշ ժամանակ անց նույն մարդկանց ուղեկցությամբ նա անվնաս իր ոտքով դուրս է գալիս գրասենյակից: Հատկանշական է, որ գործարարն էլ, իրեն ուղեկցող անձիք էլ ճերմակ և մոխրագույն հագուստով էին, և նրանցից ոչ մեկի արյան, կամ այլ հետքեր դուրս գալուց չեն նկատվում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Սուքիասյանի ` գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր, մասնակցությամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեց Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:
«Ռոբերտ Սուքիասյանը երեկ` երեկոյան չի գտնվել Երևանի Զավարյան փողոցում գտնվող գրասենյակում, նրա մասնակցությամբ որևէ միջադեպ տեղի չի ունեցել: Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստում, թող պարզվի, թե ինչ է տեղի ունցել իրականում և ում մասնակցությամբ է վիճաբանություն տեղի ունեցել»,- մեզ հետ զրույցում ասաց Մկրտչյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինացի ազգայնականները ԶՈՒ-ից զինվորներ են հավաքագրում Հայաստանի դեմ պատերազմի համար. Լուգանսկի ոստիկանության ներկայացուցիչ
Ուկրաինայի ազգայնականները հավաքագրում են քաղաքացիների, ինչպես նաեւ զինված ուժերի նախկին եւ գործող զինծառայողների, որոնք...
ՈՒՂԻՂ. Ամերիկահայերը բողոքի ցույց են անում Ադրբեջանի դեսպանատան մոտ. ադրբեջանցիները ևս հավաքվել են
Ամերիկահայերը բողոքի ցույց են անում Ադրբեջանի դեսպանատան մոտ. ադրբեջանցիները ևս հավաքվելեն։ «Ամերիկայի ձայն»-ը տեսանյութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դաստոյնի» հակահարված ենք տվել ազերիներին. պատմում է «Հայկական Տուն» խանութի սեփականատերը
Ռուսաստանի Շաբլվկայում գտնվող «Հայկական տուն» խանութը ադրբեջանցիների հարձակումից հետո այսօր արդեն աշխատում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայերի և ադրբեջանցիների մեջ տեղի ունեցած բախումներից հետո հայերը Մոսկվայում «հսկել» են իրավիճակը
Երեկ երեկոյան հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած բախումներից հետո հայերը Մոսկվայի փողոցներում «հսկել» են իր...