Միջադեպ վրաց-ադրբեջանական սահմանին
Ադրբեջանա-վրացական սահմանին միջադեպ է տեղի ունեցել վրացական ոստիկանության և Թուրքիայի քաղաքացի Մեթին Արդամինի միջև:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ խնդիրը ծագել է 2016-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման կանխման ընթացքում սպանված թուրք զինծառայող Օմար Հալիսդեմիրի և Ադրբեջանի հերոս Մուբարիզ Իբրահիմովի լուսանկարների պատճառով, որոնք փակցված էին Մեթին Արդամինի վարած բեռնատարի հետևի մասում:
Մեթին Արդամինը բեռնատարով աղ էր տեղափոխում Նախիջևանից: Վրացական ոստիկանությունը նրան կանգնեցրել և պահանջել է բեռնատարից պոկել նկարները, բայց վարորդը հրաժարվել է՝ ասելով, որ ինքն ունի հատուկ վկայագիր: Այս մասին գրում է yerkir.am-ը:
Վարորդի և ոստիկանության միջև վեճ է ծագել: Արդահանի ժանդարմերիայի սպաները տեղեկացրել են այդ մասին Վրաստանում Թուրքիայի դեսպանատան հյուպատոսական բաժնին: Բանակցություններից հետո վարորդին թույլ են տվել հատել սահմանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...