Քաղաքականություն

Անտիոնիո Գուտերեշը կոչով դիմել է Հայաստանին և Ադրբեջանին

Անտիոնիո Գուտերեշը կոչով դիմել է Հայաստանին և Ադրբեջանին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ցուցաբերել զսպվածություն. երկու պետությունների միջև լայնամասշտաբ հակամարտությունը կդառնա աղետ, ճեպազրույցում հայտարարել է…

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ցուցաբերել զսպվածություն. երկու պետությունների միջև լայնամասշտաբ հակամարտությունը կդառնա աղետ, ճեպազրույցում հայտարարել է Գուտերեշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Գլխավոր քարտուղարը խորը մտահոգությամբ է հետևում Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա լարվածությանը։ Նա առավելագույն զսպվածության կոչ է անում. այդ երկու երկրների միջև լայնածավալ հակամարտությունը աղետ կլինի»,- ասել է Դուջարիչը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Նմանատիպ հոդվածներ

ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250