Պիրու լճում հայտնաբերել են Glee սերիալից հայտնի դերասանուհի Նայա Ռիվերայի դին
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի փրկարարները Պիրու լճում հայտնաբերել են անհետ կորած համարվող ամերիկացի դերասանուհի Նայա Ռիվերայի մարմինը: Ինչպես Twitter-ում հաղորդել է տեղի շերիֆ Բիլ Այուբը, անցյալ չորեքշաբթի լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ 33-ամյա դերասանուհին 4-ամյա որդու՝ Ջոզիի հետ այցելել է Վենտուրա շրջանում գտնվող Պիրու լիճ։
Նշվում է, որ մի քանի ժամ անց տղային միայնակ են հայտնաբերել նավակում, սակայն մորը չէր հաջողվել գտնել։ Դերասանուհու մեքենան հայտնաբերվել էր կայանատեղում։
Ինչպես նշում է complex.com-ը, երեխան պատմել է, որ մոր հետ լողում էին, սակայն չգիտի, թե ինչպես է մայրը խեղդվել։
Դերասանուհու դին հայտնաբերելուց հետո Վենտուրա շրջանի շերիֆ Բիլ Այուբը հայտարարել է, որ նախնական վարկածի համաձայն՝ Նայա Ռիվերան իր վերջին ուժերն օգտագործել է 4-ամյա որդուն փրկելու համար։
«Նա բավականաչափ էներգիա է հավաքել որդուն նավակ վերադարձնելու համար, բայց ուժերը չեն բավականացրել իրեն փրկելու համար»,- ասել է շերիֆը:




Նմանատիպ հոդվածներ
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...
Ովքեր կարող են բաց տարածքներում դիմակ չկրել. պարետը նոր որոշում է ընդունել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ լրացում կատարելու մասին:«Ղե...