Անտոնիո Գուտերեշը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները և զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես անհանգստացած է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին ծանր զինատեսակների կիրառման և դրա հետևանքով առկա կորուստների կապակցությամբ, հայտարարել է Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դուջարիչը:
Անտոնիո Գուտերեշը իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ ստեղծված վտանգավոր իրավիճակի հաղթահարմանը բանակցային ճանապարհով լուծում գտնելուն ուղղված ջանքերին:
«Գլխավոր քարտուղարը հորդորում է անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, կոչ անում ներգրավված կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել իրադրության դեէսկալացիայի ուղղությամբ և զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...
Ովքեր կարող են բաց տարածքներում դիմակ չկրել. պարետը նոր որոշում է ընդունել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ լրացում կատարելու մասին:«Ղե...