Քննարկվում է թռիչքների քանակն ավելացնելու հարցը. Ավինյանը՝ Մարուքյանին
Այսօր Այզգային ժողովի արտահերթ նիստում ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը պարետից հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ ՌԴ-ից ՀՀ իրենց սեփական ավտոմեքենաներով վերադարձող քաղաքացիները դժվարությունների են հանդիպում.
«Ո՞ր կողմից է այս արգելքը՝ մե՞ր, վրացակա՞ն, թե՞ ՌԴ, և ինչու մինչև հիմա պարետատունը չի կարողանում այս հարցը լուծել, որ մեր քաղաքացիներն իրենց գույքով գան հայրենիք», - հետաքրքրվեց Էդմոն Մարուքյանը։
Ի պատասխան Ավինյանն արձագանքեց․
«Դա միայն ՀՀ կառավարության որոշելիք հարցը չէ։ Հնարավորինս փորձում ենք ՀՀ վերադառնալու ցանկություն ունեցող մեր բոլոր քաղաքացիների խնդիրը լուծել։ Այդ խնդիրն ունի բազմաթիվ կոմպոնենտներ, որոնք ոչ միայն մեզ հետ են կապված»։
Պարետը նաև նկատեց, որ քննարկվում է թռիչքների ավելացման հարցը․
«Այսօր արդեն քննարկվում է թռիչքների քանակն ավելացնելու հարցը, որ մեր հայրենակիցներին լայն հնարավորություն տրվի սեղմ ժամկետներում վերադառնալու»։
Նմանատիպ հոդվածներ
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...
Վերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին...