Հրաժարվել են ասել՝ ի՞նչ հիմքով են բերման ենթարկում «ՎԵՏՕ»-ի 7 անդամներին. հայտարարություն
«ՎԵՏՕ» նախաձեռնությունը առավոտյան տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ոստիկանները հրաժարվել են պատասխանել հարցին, թե ի՞նչ հիմքով են բերման ենթարկում «ՎԵՏՕ» շարժման 7 անդամներին։
«Այսօր՝ հուլիսի 13-ին, Խոր Վիրապ վանական համալիրից մեծաքանակ ոստիկանական ուժեր, բռնի ուժ կիրառելով, ապօրինի բերման են ենթարկել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին, նախաձեռնող խմբի անդամներ Ռոբերտ Մելքոնյանին, Աննա Հակոբյանին, Սասուն Մալյանին, Ալբերտ Ունուսյանին, Մհեր Ալմոյանին, Անի Հովհաննիսյանին, ով հանդիսանում է նաև Analitik.am լրատվականի գլխավոր խմբագիրը, և տեղում գտնվող այլ քաղաքացիների։
Այս պահին 15 քաղաքացի բերման է ենթարկվել Արարատի մարզի բաժիններ։
Ոստիկանները հրաժարվել են պատասխանել հարցին, թե ինչ հիմքով են բերման ենթարկում «ՎԵՏՕ» շարժման 7 անդամներին։
Այս ձերբակալությունները միանշանակ ապօրինի և անհիմն են, հրահանգավորված են քաղաքական իշխանությունների կողմից և նպատակ են հետապնդում սահմանափակել քաղաքացիների՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ազատ խոսքի իրավունքը։
Կոչ ենք անում լրագրողներին և իրավապաշտպաններին արձագանքել տեղի ունեցող ապօրինի իրադարձություններին»,ժնշված է հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...
Ովքեր կարող են բաց տարածքներում դիմակ չկրել. պարետը նոր որոշում է ընդունել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ լրացում կատարելու մասին:«Ղե...