Գործող մոդելը հակակշիռներ ապահովում է, եւ Վենետիկի հանձնաժողովն էլ է դա արձանագրել. Ռուստամ Բադասյանը ՍԴ դատավորներ նշանակելու ՀՀ նախագահի առաջարկի մասին
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, այսօր՝ հուլիսի 13-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը պատրաստ է լսել ցանկացած առաջարկություն եւ կազմակերպել քննարկումներ, առավել եւս, որ ՀՀ նախագահի կողմից է առաջարկ հնչում: Նա նաև անդրադարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել էր, որ ՍԴ դատավորներից երեքին նշանակի հենց ՀՀ նախագահը, ոչ թե առաջարկի թեկնածուներ Ազգային ժողովին:
«Դրան իհարկե, կանդրադառնանք, կանդրադառնանք այս գործող մոդելի շրջանակներում: Գիտեք, որ այս մոդելը թե միջազգային հանրության համար է ընդունելի, թե մենք ենք կարծում, որ բավական կշռադատված մոդել է ընտրվել այն առումով, որ տարբեր սահմանադրական մարմիններ են պրոցեսին մասնակցում:
Գործող մոդելը հակակշիռներ ապահովում է, եւ Վենետիկի հանձնաժողովն էլ է դա արձանագրել»,-ասաց Բադասյանը:
Նմանատիպ հոդվածներ
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...
Վերաքննիչ դատարանը բեկանեց Ծառուկյանի խափանման միջոցի մասին որոշումը
Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին...