«Ժամանակ». Դժգոհություններ «Գազպրոմ Արմենիա»-ում․ լուրջ կրճատումներ են սպասվում
«Ժամանակ» թերթը գրում է. ««Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների շրջանում լուրջ դժգոհություն է հասունանում։ Վերջերս աշխատակիցների հետ հանդիպում է եղել և նրանց զգուշացվել է, որ լուրջ կրճատումներ են սպասվում։ Եթե նախկինում մտադրություն կար ընկերության ամբողջ աշխատակազմից կրճատել մոտ հազար աշխատակցի, ապա ներկայումս այդ թիվը կրկնապատկվել է։ Ամեն վարչական շրջանում «Գազպրոմ»-ի գրասենյակների տարբեր բաժիններում թողնվելու են մեկ-երկու աշխատակից։
Լրատվամիջոցին պատմեցին, որ յուրաքանչյուր գրասենյակի աշխատակազմը մոտ 50 տոկոսով նվազեցվելու է։ Իսկ նրանք, ովքեր չեն կրճատվելու և շարունակելու են աշխատել, նրանց աշխատավարձն էլ նվազեցվելու է 20 տոկոսով։ Ընկերությունից աշխատակիցներին որպես պատճառաբանություն ներկայացվում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի վարակման նոր 489 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 31 392 է
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 489 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ
Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկակա...
«Կորոնավիրուսի երկրորդ ալիքը Մոսկվայում այլևս հնարավոր չէ». հայտնի վիրուսոլոգ
Ելնելով այն հանգամանքից, որ ըստ պաշտոնական տվյալների` Մոսկվայում կորոնավիրուսի հակամարմիններով վարակված է բնակչութ...
COVID-19-ը Հայաստանում. 535 նոր վարակակիր, 18 մահ, 520 անձ ապաքինվել է
Հայաստանում հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 535 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...