Հայաստանի շատրվանները մինչև համաճարակի ավարտը չեն գործարկվի․ Հակոբ Կարապետյան
Այս տարի չեն միացվել Երևան քաղաքի և մնացած մարզերի շատրվանները, դրանք չեն միացվի մինչև համաճարակը չվերանա: Այս մասին NEWS.am-ին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից:
Նա նշեց, որ դա պայմանավորված է պարետի որոշմամբ․
«Քաղաքապետարանը մարտ ամսվա վերջին ստացել է ուղեցույց՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ստորագրությամբ, որի կետերից մեկում գրված է «մինչև համաճարակային իրավիճակի վերջնական ավարտն արգելվում է շատրվանային տնտեսության օգտագործումը»։
Կարապետյանի խոսքով որոշման հիմքերը բժշկագիտական տեսանկյունից արդարացված են, քանի որ դա վարակի տարածման միջոց է, կամ ռիսկային գործոն։
Նմանատիպ հոդվածներ
Կորոնավիրուսի վարակման նոր 489 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 31 392 է
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 489 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
ՀՐԱՏԱՊ․ Առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ․ ՊՆ խոսնակ
Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկակա...
«Կորոնավիրուսի երկրորդ ալիքը Մոսկվայում այլևս հնարավոր չէ». հայտնի վիրուսոլոգ
Ելնելով այն հանգամանքից, որ ըստ պաշտոնական տվյալների` Մոսկվայում կորոնավիրուսի հակամարմիններով վարակված է բնակչութ...
COVID-19-ը Հայաստանում. 535 նոր վարակակիր, 18 մահ, 520 անձ ապաքինվել է
Հայաստանում հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 535 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...