Ucom-ը բաժանորդների հետ վերահաշվարկ կիրականացն՞ի կապի կարգավորման գործընթացից հետո
Ինչպես արդեն հայտնի է, արդեն երկու օր է, ինչ «Յուքոմ» կապի տեխնիկական խնդիրների պատճառով ընկերության ծառայությունները մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի են կապի բաժանորդների համար: Եվ թեև ընկերությունը հանդես է եկել պաշտոնական պարզաբանմամբ, հայտնելով, որ տեխնիկական խնդիրները շտկման փուլում են և հայցել է բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարամարությունների համար և նշել, որ
«Յուքոմ» ինտերնետ կապի խնդիրը վերականգնման փուլում է։ Այնուամենայնիվ Auroranews-ի հետ զրույցում «Յուքոմ»-ի մամուլի ծառայությունից պատասխանեցին մեր այն հարցին՝ արդյոք ինտերնետ կապ չապահովելու համար վերահաշվարկ կիրականացվի կապի բաժանորդների հետ։ Լրատվության ծառայությունից հայտնեցին, որ դեռևս հստակ որոշում չկա, թե ինչպիսին կլինի բաժանորդների փոխհատուցման հարցի լուծումը, ինչպես նաև փոխանցեցին, որ ընկերության պրոդուկտների բաժինն այս պահին մտածում է այնպիսի լուծում, որը կգոհացնի բոլոր բաժանորդներճւին։ Ընդ որում խոսքը վերաբերում է ոչ միայն անհատ, այլև կորպորատիվ բաժանորդներին։
Նմանատիպ հոդվածներ
«Կորոնավիրուսի երկրորդ ալիքը Մոսկվայում այլևս հնարավոր չէ». հայտնի վիրուսոլոգ
Ելնելով այն հանգամանքից, որ ըստ պաշտոնական տվյալների` Մոսկվայում կորոնավիրուսի հակամարմիններով վարակված է բնակչութ...
Կորոնավիրուսի վարակման նոր 489 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 31 392 է
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 489 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
COVID-19-ը Հայաստանում. 535 նոր վարակակիր, 18 մահ, 520 անձ ապաքինվել է
Հայաստանում հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 535 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Պաշտպանության փոխնախարարը կորոնավիրուսով է վարակվել
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասին քիչ առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգութ...