Հուլիսի 16-ին և 18-ին կիրականացվեն Մոսկվա-Երևան չարտերային չվերթներ
Հուլիսի 16-ին և 18-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ Վինգս» ընկերությունը կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթները (ժամը՝ 18։00-ին), հայտնում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից։
Այս չվերթիների տոմսերը դեսպանությունում ցուցակագրված 4280-ից մինչև 5000 համարի ներքո գրանցված քաղաքացիները կարող են ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հուլիսի 9-ին (ժամը՝ 15:00 մինչև 21:00-ն), հուլիսի 10-ին, 11-ին և 12-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 21։00-ն)։
Տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել մինչև հուլիսի 13-ը (ժամը՝ 21։00-ն)։
Ավիատոմսի արժեքը 13 հազար ռուբլի է։ Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։
Հաշվառումը վերոնշյալ օրերին կմեկնարկի ժամը 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան» թիվ 2 գիշերօթիկում 10 երեխայի և 5 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում կորոնավիրուսի դեպքերը հ...
Հակառակորդն ամփոփել է իր կորուստները.12 անուն է շրջանառում. Արծրուն Հովհաննիսյան
«Մենք 4 կորուստ ունենք, ցավակցում ենք ընտանիքներին։ Երեկ հակառակորդն ամփոփել է իր կորուստները, չգիտեմ՝ դրանք վերջնական ե...
Մարտերը թուլացել են. մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային...
Հայաստանն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն աշխարհում
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ց...