Գյումրու տուն-ինտերնատի ևս 2 քաղաքացի է հիվանդանոցում մահացել
Գյումրու ծերերի տուն-ինտերնատում այսօր և նախորդ օրը կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հայտնաբերվել: Հիվանդների և ինքնամեկուսացվածների թիվը մնացել է նույնը՝ կորոնավիրուս է հաստատված 55 տարեցի ու հաշմանդամություն ունեցողի և 12 աշխատակցի մոտ: Այս մասին գրում է ՀԺ-ն։
Հիվանդանոց տեղափոխման նոր դեպքեր ևս չկան: Դեռ երկու օր առաջ Գյումրու, Երևանի և Սպիտակի հիվանդանոցներ էին տեղափոխվել 37 տարեց ու մեկ աշխատակից: 4 հոգի ներկա պահին բուժումը շարունակում է Երևանում, 3-ը՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, 30-ը՝ Սպիտակում:
Հաստատության ևս 11 աշխատակցի տնային մեկուսացման ցուցում է տրված: Հիվանդության անախտանիշ ընթացք ունեցող 18 տարեց մեկուսացված է հաստատության մեկուսարաններում:
Մեկ վատ նորություն, սակայն, կա: Ըստ Գրիգորյանի, գրանցվել է մահվան 2 նոր դեպք: Երեկ երկու տարեց խնամյալ է մահացել: Նրանք վարակված են եղել կորոնավիրուսով, սակայն ունեցել են նաև ուղեկցող ծանր հիվանդություններ:
Մահվան առաջին դեպքը գրանցվել էր հուլիսի 7-ին: Սպիտակ տեղափոխված տարեցներից մեկն էր մահացել, որը կորոնավիրուսից բացի, ունեցել էր քաղցկեղ և ուղեկցող այլ հիվանդություններ:
Նմանատիպ հոդվածներ
«Կորոնավիրուսի երկրորդ ալիքը Մոսկվայում այլևս հնարավոր չէ». հայտնի վիրուսոլոգ
Ելնելով այն հանգամանքից, որ ըստ պաշտոնական տվյալների` Մոսկվայում կորոնավիրուսի հակամարմիններով վարակված է բնակչութ...
Կորոնավիրուսի վարակման նոր 489 դեպք. վարակվածների ընդհանուր թիվը 31 392 է
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 489 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
COVID-19-ը Հայաստանում. 535 նոր վարակակիր, 18 մահ, 520 անձ ապաքինվել է
Հայաստանում հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 535 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնո...
Պաշտպանության փոխնախարարը կորոնավիրուսով է վարակվել
ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը կորոնավիրուսով է վարակվել։ Այս մասին քիչ առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգութ...