Բացահայտվել է պետական սահմանի խախտման 5 դեպք, ձերբակալվել է 7 սահմանախախտ. ԱԱԾ
2020 թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական սահմանի անցման կետերում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից բացահայտվել է կեղծ կամ այլ անձանց պատկանող փաստաթղթերի օգտագործմամբ պետական սահմանի ռեժիմի խախտման 26 դեպք: Անցման կետերից դուրս բացահայտվել է պետական սահմանի խախտման 5 դեպք, որի արդյունքում ձերբակալվել է 7 սահմանախախտ, ինչպես նաև բացահայտվել է սահմանային ռեժիմի խախտման 25 դեպք (56 անձ):
Սահմանապահ զորքերում հարուցվել է 10 քրեական գործ, որից 8-ը` նախնական օպերատիվ տեղեկատվության իրացման արդյունքում, 2-ը՝ պետական սահմանի խախտման փաստերով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական սահմանի անցման կետերում հայտնաբերվել և սահմանված կարգով ՀՀ ոստիկանությանն է փոխանցվել հետախուզման մեջ գտնվող 367 անձ:
Տեղի է ունեցել սահմանային ներկայացուցչական հանդիպում` վրացական կողմի հետ:
Իրականացվել են մեծածավալ աշխատանքներ` զինծառայողների աշխատանքային և կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Մասնավորապես, պետական սահմանի հյուսիսային տեղամասում շահագործման են հանձնվել նորակառույց սահմանապահ ուղեկալ և սպայական բնակարաններ, բարեկարգվել է պետական սահմանի պահպանության նշանակության 5,5 կմ երկարությամբ սահմանային ճանապարհ: ՀՀ պետական սահմանի հարավային տեղամասում մեկնարկել են կապիտալ շինարարական և ինժեներական աշխատանքներ, որոնց շրջանակներում նախատեսվում է հիմնանորոգել սահմանապահ 1 ուղեկալ, կառուցել նոր սպայական բնակարաններ, ինչպես նաև բարեկարգել սահմանային ճանապարհների ցանցը` պետական սահմանի ողջ երկայնքով:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան» թիվ 2 գիշերօթիկում 10 երեխայի և 5 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում կորոնավիրուսի դեպքերը հ...
Հակառակորդն ամփոփել է իր կորուստները.12 անուն է շրջանառում. Արծրուն Հովհաննիսյան
«Մենք 4 կորուստ ունենք, ցավակցում ենք ընտանիքներին։ Երեկ հակառակորդն ամփոփել է իր կորուստները, չգիտեմ՝ դրանք վերջնական ե...
Մարտերը թուլացել են. մենք զոհեր չունենք, հակառակորդը հաստատ զոհեր ունի. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ նախկին խոսնակ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, լրատվական ճգնաժամային...
Հայաստանն տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման և մահացության ցուցանիշով և 10-րդն աշխարհում
Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման, ինչպես նաև հիվանդությունից մահացության ց...