Հասարակություն
«Վիվա-ՄՏՍ»-ում ևս խնդիրներ կան. ներկա պահին գործում է պահուստային ենթակառուցվածքը
WRed
Արդեն մի քանի ժամ է խնդիրներ են առաջացել նաև «Վիվա-ՄՏՍ»-ում: Ընկերությունը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ բջջային ցանցի՝ անսպասելիորեն առաջացած գերծանրաբեռնվածության հետևանքով, ենթահամակարգերից մեկում առաջացած խափանման պատճառով առանձին տեղանքներում առկա են ձայնային ու տվյալների փոխանցման ծառայությունների հասանելիության հետ կապված որոշակի դժվարություններ: «Վիվա-ՄՏՍ-ի արագ արձագանքման թիմն իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ՝ խափանումը վերացնելու ուղղությամբ: Ներկա դրությամբ գործում է Վիվա-ՄՏՍ-ի պահուստային ենթակառուցվածքը: Հայցում ենք բաժանորդների ներողամտությունը»,-ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: Նշենք, որ մինչ այս խաթարված էր նաև «ՅՈՒՔՈՄ» հեռահաղորդակցության ընկերության աշխատանքը:
Նմանատիպ հոդվածներ
«Կորոնավիրուսի երկրորդ ալիքը Մոսկվայում այլևս հնարավոր չէ». հայտնի վիրուսոլոգ
WRed
COVID-19-ը Հայաստանում. 535 նոր վարակակիր, 18 մահ, 520 անձ ապաքինվել է
WRed
Պաշտպանության փոխնախարարը կորոնավիրուսով է վարակվել
WRed
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 349 նոր դեպք, 605 պացիենտ առողջացել է
WRed