Գյումրու տուն-ինտերնատում կորոնավիրուսից մահացել է 3 տարեց, վարակվածների թիվը 56 է

Գյումրու տուն-ինտերնատում թեստավորում է արվել 151 խնամվողի և 66 աշխատողի,  վարակվածների թիվը 56 է, նրանցից  37-ը՝ տեղափոխվել է հիվանդանոց:

«Ցավոք, արդեն ունենք երեք մահ, երկու կին, մեկ տղամարդ, որոնք ունեցել են ուղեկցող ծանր հիվանդություններ, երեքն էլ 80 անց են»,- Tert.am-ի հետ զրույցում նշեց «Կարմին խաչի» հասարակության հետ կապի բաժնի պետ Նունե Գրիգորյանը:

 

Նրա փոխանցմամբ՝ աշխատողներից մեկը հիվանդանոցում է, իսկ մյուսներն ինքնամեկուսացվել են: Հիվանդները բուժումը ստանում են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում և Սպիտակ քաղաքում կորոնավիրոսի համար առանձնացված բուժկենտրոնում.

«Ունենք 18 մեկուսացված, համագործակցում ենք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղի հետ, որտեղից մասնագետները մեզ տեղեկատվություն են տրամադրում, թե ինչպես պետք է հակահամաճարակային միջոցառումներն իրականացնենք: Մեկուսարանները համապատասխանեցված են սահմանված չափանիշներին՝ առանձին հարկ է նախատեսված 18 խնամվողի համար:

Հարցին, թե արդյո՞ք տուն-ինտերնատի աշխատակիցները թեստավորվե՞լ էին, Նունե Գրիգորյանը նշեց, որ կենտրոնում կարանտինը շատ խիստ է պահվել, աշխատակիցներն աշխատել են  հերթափոխով.