Սպիտակ տունը թեկուզ՝ ոչ մտածված, սակայն օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» տերմինը․ The Washington Post

Սպիտակ տան խոսնակ Քայլի Մաքենանին անուղղակիորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, գրում է The Washington Post-ը:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ի Մաքենանին հիշատակել է Հայոց ցեղասպանությունը. նախկինում ԱՄՆ կառավարությունը հրաժարվում էր ճանաչել այս իրադարձությունը:

 

«Միացյալ Նահանգների կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչել հրաժարվելուց տասնամյակներ հետո, քանի որ դա կվաներ Թուրքիային, Սպիտակ տունը երկուշաբթի օրը հիշատակեց այդ տերմինը՝ չնայած՝ ոչ ուղիղ կերպով»,- նշվում է հոդվածում:

 

Պարբերականը նաեւ նշում է, որ Մաքենանիի հայտարարությանը արձագանքել է Ամերիկայի հայկական համագումարը։ «Մենք գնահատում ենք, որ (Թրամփի) վարչակազմը ի գիտություն է ընդունել այն, որ Դենվերում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը վանդալիզմի զոհ է դարձել, ինչպես նաեւ՝ պատմական գիտելիքների ավելի լավ ընկալման անհրաժեշտությունը»,- մեջբերում է պարբերականը կազմակերպության գործադիր տնօրեն Բրայան Արդունու խոսքերը:

«Մաքենանիի կողմից բուն բառի օգտագործումը հատկապես ցայտուն է Թրամփի վարչակազմի կողմից, սակայն՝ հաշվի առնելով այն փաստը, որ Թրամփը դադարեցրել է առանձնապես սերտ հարաբերություններն Էրդողանի հետ: Բացի այդ, Թրամփը դուրս է բերել զորքերը Սիրիայի հյուսիսից, ինչպես պնդում են ընդդիմախոսները, այդ թվում՝  շատ հանրապետականներ, թույլ տվեցին Էրդողանին սպանել քրդերին, որոնք ԱՄՆ դաշնակիցներն էին տարածաշրջանում, եւ Սպիտակ տան ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն իրե վերջերս լույս տեսած գրքում հայտարարել է, որ Թրամփն Էրդողանին ասել է, որ կմիջամտի Արդարադատության նախարարության գործին, որում թուրքական ընկերություն է ներգրավված: Ըստ ամենայնի, խոսքը Halkbank-ի մասին է»,- նշում է պարբերականը։

The Washington Post-ը նաեւ նշում է, որ Սպիտակ տունը պնդելու է, որ Մաքենանին պարզապես հիշատակել է հուշահամալիրի իրական անունը, բայց նույնիսկ այդ անվան օգտագործումը Սպիտակ տանը երկար տարիներ նպատակահարմար չի եղել։

Քաղաքականություն

Պատահարներ