Վրացիներն ավելի շատ ՌԴ-ին են համարում բարեկամ, քան ՀՀ-ին
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի՝ Վրաստանում 2020-ին անցկացրած «Կովկասյան բարոմետր» հարցման արդյունքներից պարզ է դառնում, որ վրաստանցիների 2%-ը Հայաստանին համարում է իրենց բարեկամ երկիր, 7%-ը՝ Ադրբեջանին։
Վրաստանցիների 21 %-ը ԱՄՆ-ին տեսնում է հիմնական բարեկամ երկիր, 10%-ը՝ Ուկրաինային, 4%-ը՝ Թուրքիային, 3%-ը՝ Ռուսաստանին։ Եվրամիությանը, Լեհաստանին, Ֆրանսիային բարեկամ է տեսնում մեկական տոկոս, «ոչ մի երկրի»՝ 16%։
2013-ին կենտրոնի արած հետազոտությունը ցույց է տալիս, որ Հայաստանի հանդեպ վրաստանցիների վերաբերմունքը չի փոխվել 7 տարում, 2013-ին նույնպես Հայաստանին բարեկամ էր տեսնում վրաստանցիների 2%-ը։ Իսկ Ադրբեջանին վստահում էր վրացիների 8%-ը՝ ներկայիս 7-ի փոխարեն։
2020-ի դրությամբ կտրուկ նվազել է Ռուսաստանի ցուցանիշը․ 2013-ին այն 7% էր։ Կտրուկ աճել է Ուկրաինայի հանդեպ դրական տրամադրվածությունը․ 2013-ին այն 4% էր։ Թուրքիային 2013-ին բարեկամ էր տեսնում վրաստանցիների 3%, ԱՄՆ-ին՝ 31%-ը։
Իսկ Վրաստանին 2020-ի դրությամբ «վստահում է» հայաստանցիների 4%-ը, 2013-ի դրությամն՝ 2%-ը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Դիմակ չդնելու համար 20 000 և 50 000 դրամի տուգանքների նախագիծը հանվել է շրջանառությունից
Բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը 20․000 դրամ դարձնելու, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմա...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. Նիկոլ Փաշինյան
Հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույ...
Որ դեպքում կվերադառնանք առանց դիմակների կյանքին. նախարարը մանրամասնում է
Պատվաստանյութ լինելու է․ դա միակ բանն է, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին:Այս մասին մամուլի ասուլիսի ժամա...
Ովքեր կարող են բաց տարածքներում դիմակ չկրել. պարետը նոր որոշում է ընդունել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ լրացում կատարելու մասին:«Ղե...