Թուրքիայի քաղաքացիների մուտքը ԵՄ արգելված է. Չավուշօղլուն դժգոհել է
Ermenihaber-ը հայտնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն «քաղաքական» է որակել Եվրամիության այն որոշումը, ըստ որի՝ Թուրքիայի քաղաքացիների մուտքը ԵՄ շարունակում է արգելված մնալ։Չավուշօղլուն պնդել է, որ ԵՄ-ն անարդար է վարվում Թուրքիայի նկատմամբ․
«Որոշ երկրների համար սահմանները բացվել են՝ չնայած այնտեղ կորոնավիճակագրությունը բոլորովին էլ լավ չէ։ Բայց քանի որ այդ երկրների հետ քաղաքական հարաբերությունները լավ են, նրանց շնորհ են արել, ինչը սխալ քայլ է», – հայտարարել է թուրք նախարարը։
Հիշեցնենք, որ օրերս Եվրամիությունը հրապարակել էր ԵՄ անդամ երկրների համար խորհրդատվական նշանակություն ունեցող մի որոշում, որով առաջարկվում էր Շենգենյան գոտուց դուրս գտնվող որոշ երկրների համար վերաբացել սահմանները։ Հուլիսի 1-ից կիրառվող այդ որոշմամբ առաջին հերթին նախատեսվում է թույլատրել Ալժիրի, Ավստրալիայի, Կանադայի, Վրաստանի, Ճապոնիայի, Չեռնոգորիայի, Մարոկկոյի, Նոր Զելանդիայի, Ռուանդայի Սերբիայի, Հարավային Կորեայի, Թաիլանդի, Թունիսի ու Ուրուգվայի քաղաքացիների մուտքը։
Մինչդեռ Թուրքիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Բրազիլիայի ու Հնդկաստանի համար կորոնավիրուսի պատճառով նախկինում սահմանված սահմանափակումները շարունակում են ակտուալ մնալ, քանի որ այդ երկրներում համաճարակային իրավիճակը շարունակում է սրված մնալ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. Նիկոլ Փաշինյան
Հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույ...
Որ դեպքում կվերադառնանք առանց դիմակների կյանքին. նախարարը մանրամասնում է
Պատվաստանյութ լինելու է․ դա միակ բանն է, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին:Այս մասին մամուլի ասուլիսի ժամա...
Ովքեր կարող են բաց տարածքներում դիմակ չկրել. պարետը նոր որոշում է ընդունել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ լրացում կատարելու մասին:«Ղե...
ՀՐԱՏԱՊ. Դիմակ չդնելու համար 20 000 և 50 000 դրամի տուգանքների նախագիծը հանվել է շրջանառությունից
Բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը 20․000 դրամ դարձնելու, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմա...