ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մի կտոր լափի համար փախել եք ձեր երկրից». Նաիրա Զոհրաբյանը` քաղաքացուն
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստորագրում եմ իմ ասած ամեն բառի տակ:
Ուրեմն՝ որոշ հիվանդ կանայք և տղամարդիկ պարբերաբար ամենալկտի և սեռապաթոլոգիկ հայհոյանքներով գրություններ են ուղարկում իմ մեսենջերի օգտահաշվին: Հերթական հիվանդ, չար և, ենթադրաբար ֆրոյդյան լուրջ բարդույթների հավաքածու ունեցող, հայրենիքը լքած և փախստականի ճամբարում իր մի կտոր հացը գտած կինը մեսենջերով ինձ ռուս հարբած մուժիկի հայհոյանքներ էր ուղարկել, ում ես պատասխանել եմ շատ խաղաղ և սոլիդ:
Եվ ահա իմ ֆեյսբուքում բնակվող ՀՀ հատուկ ծառայությունները, իշխանության ֆեյքանոցի լրատվական պորտալներում դնում են իմ ուղարկած ձայնային հաղորդագրությունն ու տարածում են:
Ավելի լավ գովազդ՝ դժվար անեիք ինձ։ Կրկնում եմ՝ ասածս յուրաքանչյուր բառը՝ այո՛, ես երջանիկ կին եմ, ես միշտ սիրված կին եմ, այո՛, ես ունեմ հրաշալի ընտանիք ու հրաշալի ընկերներ ու ես, այո՛, հաջողակ կին եմ:
Եվ ես շարունակում եմ պնդել ու չեմ դադարելու դա ասել ամեն օր, ու ես սարսափելի խղճում եմ չար, չսիրված, ու էդ չսիրվածության բարդույթից գեղեցիկ ու հաջողակ կանանց ատող տեսակին:
էդ ձայնային հաղորդագրությունն էլ դնում եմ իմ էջում ու ասում եմ կրկին` ես երջանիկ ու հաջողակ եմ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր զինվոր որդին զորացրվեց և վերադառնում է տուն. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից նշելով.«Այսօր մեր զինվոր որդին զորացրվեց և վեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ ադրբեջանական հենակետից. ինչ է կատարվել ադրբեջանի հետ սահմանին
Ինչ է կատարվել ադրբեջանի հետ սահմանին․ տեսանյութ ադրբեջանական հենակետից: Ինչպես նշում է Տեսանյութը տարածում են ադրբեջանց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այս ռազմական միջադեպը չի առաջացել վակուումում». Փաշինյան
Երեկ՝ հունիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություններ են ձեռնարել հայ-ադրբեջանական սահմանին՝ գրոհելով Տավո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում. ««Սու-30CM»-ները դուրս են գալիս մարտական հերթապահության՝ ապահովելու ՀՀ օ...