Անձը, ով Սորոսի կասիրն է եղել ՀՀ-ում, հիմա փորձում է իր քիթը խոթել ՀՀ-ի և Ռուսասատանի հարաբերությունների մեջ. Էնֆիաջյան
ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն, Սորոսի կասիր, իմքայլական Սոս Ավետիսյանը որոշել է իմքայլական թրենդից հետ չմնալ ու Ծառուկյանի հասցեին գնահատականներ հնչեցնել։ Եվ ուրեմն ՝ ո՞վ է խոսում հպատակությունից եւ այլ երկրներին ծառայություններ մատուցելուց։ Ինչպես ասում են՝ էստեղ մի հատ մեծ «դմբ-դմբ-հու»։ Խոսում է մի անձ, ով ծառայել եւ շարունակում է քրտնջան ծառայել մի հիմնադրամի, որի գումարներով Հայաստանում ֆինանսավորվում եւ տարածվում են հնարավոր բոլոր այլասերությունները եւ որի նպատակը մեր երկրում մեր ինքնության ոչնչացումն է։ Ու ահա այս անձը, ով Սորոսի կասիրն է եղել Հայաստանում հիմա փորձում է իր կարծիքով գնահատականներ հնչեցնել ու քիթը խոթել Հայաստանի եւ Ռուսասատանի հարաբերությունների մեջ։ Դե իհարկե, հասկանալի է, որ հայ- ռուսական ռազմավարական հարաբերությունները բնավ ձեռնտու չեն սույն պատգամավորի ստնտու հիմնադրամին, որի միջոցներով Հայաստանում լայնորեն ֆինանսավորվում եւ տարածվում են հակառուսական տրամադրություններ։ Էնպես որ, պարոն Ավետիսյան, ես ձեր փոխարեն ոչ թե աջ ու ձախ հարցազրույցներ կտայի, այլ շատ լուրջ կմտածեի շատ մոտ ապագայի մեծ պատասխանատվության մասին, որը կրելու եք նաեւ անձամբ դուք։
Հ.Գ. Գագիկ Ծառուկյանի բարի համբավի վրա ինքնակայանալու փորձեր իրականացնողները լավ կլինի փորձեն գոնե իրականացնել Գագիկ Ծառուկյանի հայանպաստ ավանդի 0,001%»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. Նիկոլ Փաշինյան
Հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույ...
Որ դեպքում կվերադառնանք առանց դիմակների կյանքին. նախարարը մանրամասնում է
Պատվաստանյութ լինելու է․ դա միակ բանն է, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին:Այս մասին մամուլի ասուլիսի ժամա...
Ովքեր կարող են բաց տարածքներում դիմակ չկրել. պարետը նոր որոշում է ընդունել
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մայիսի 3-ի N 63 որոշման մեջ լրացում կատարելու մասին:«Ղե...
Հայաստանը գնել է ԱՄՆ-ում, ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ կիրառվող դեղերից․ Թորոսյան
Հայաստանի իշխանությունները գնել են այն դեղամիջոցներից, որոնք մասնավորապես Ռուսաստանում և ԱՄՆ-ում օգտագործվում են կորոնավ...