Գագիկ Ծառուկյանը մեկուսացել է իր առանձնատանը, նա բժիշկների հսկողության տակ է. պաշտպան. NEWS
ԲՀԿ առաջնորդ, կորոնավիրուսով վարակված Գագիկ Ծառուկյանը մեկուսացել է իր առանձնատանը, նա տնային պայմաններում բուժում է ստանում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբանը` Էմին Խաչատրյանը:
«Նա տանը կաթիլային է ստանում, գտնվում է «Էրեբունի» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ: Մի քանի օր ջեմել է 37.1 հետո 37.3 հիմա լավ է իրեն զգում, չի ջերմում: Թոքաբորբի նշաններ կան մոտը: Նա իր առանձնատանը մեկուսացել է, ավելի շատ վախենում է 88-ամյա մոր եւ 92-ամյա հոր համար»,- ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ երեքշաբթի դատական նիստ է նշանակված Վերաքննիչում, որն ամենայն հավանականությամբ տեղի կունենա առանց Ծառուկյանի մասնակցության, հետագայում արդեն կքննարկեն Ծառուկյանի մասնակցության ըստ նրա առողջական վիճակի:
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վարակվելու մասին լուրը հայտնի էր դարձել հունիսի 30-ին: Ծառուկյանի ավագ որդին նույնպես վարակված է կորոնավիրուսով:
Նմանատիպ հոդվածներ
Խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան
Վաղ առավոտից քննչական կոմիտեի քննիչներն ու քրեական ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարում Սեւանի Հարսնաքար...
ՀՐԱՏԱՊ. Դիմակ չդնելու համար 20 000 և 50 000 դրամի տուգանքների նախագիծը հանվել է շրջանառությունից
Բաց տարածքներում դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքը 20․000 դրամ դարձնելու, իսկ փակ տարածքներում և տրանսպորտում դիմա...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի. Նիկոլ Փաշինյան
Հուլիսի 13-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարացվի ևս մեկ ամսով: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույ...
Որ դեպքում կվերադառնանք առանց դիմակների կյանքին. նախարարը մանրամասնում է
Պատվաստանյութ լինելու է․ դա միակ բանն է, որ թույլ կտա վերադառնալ առանց դիմակների կյանքին:Այս մասին մամուլի ասուլիսի ժամա...