Քաղաքականություն

«Սա մեր կռիվը չէր. ինչո՞ւ Հայաստանը միացավ հակաչինական Ալիանսին». Սուրեն Սարգսյան

WRed 137 դիտում
«Սա մեր կռիվը չէր. ինչո՞ւ Հայաստանը միացավ հակաչինական Ալիանսին». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով հակաչինական Ալիանսին, որին միացել է նաև Հայաստանը: Գրառումը՝ ստորև.

«Այդուհանդերձ, ինչո՞ւ Հայաստանը միացավ հակաչինական Ալիանսին

Ինչպես և խոստացել էի, անդրադառնում եմ հակաչինական Ալիանսին՝ Հայաստանի միանալու հիմնավորումների բացակայությանը։

Վստահաբար չէի անդրադառնա, եթե չանձնավորվեր և ինձ ԱԳՆ-ն չմեղադրեր «Յուրաքանչյուր միջազգային նախաձեռնությանը Հայաստանի մասնակցության վերաբերյալ կարող են լինել տարբեր գնահատականներ և որակումներ, որոնք միշտ չէ, որ տեղին են՝ հատկապես այն դեպքերում, երբ վերլուծություններում փորձ է կատարվում հասկանալ բոլորի, բայց ոչ Հայաստանի շահերը»:

Դե, եթե այդպես է, հիմա անդրադառնանք ԱԳՆ՝ Հայաստանի շահերը չհասկանալուն:

Եվ ուրեմն,

1․ Եթե Հայաստանում կրոնի ազատության հետ կապված խնդիրներ կան և եթե Հայաստանում որևէ կրոնական փոքրամասնություն (ռուսներ, եզդիներ և այլն) ունեն խնդիրներ կրոնի ազատության հետ, ապա մեր անդամակցությունը Ալիանսին կլիներ տրամաբանական:

2․ Եթե հայ համայնքը՝ Իրանում, Թուրքիայիում, Սիրիայում, արաբական որևէ այլ երկրում, Եվրոպայում կամ Լատինական Ամերիկայում ունենար խնդիրներ կապված կրոնի ազտության հետ, ապա մեր անդամակցությունը Ալիանսին կլիներ տրամաբանական:

3․ Եթե Ալիանսը` որպես թիրախ ընտրեր Ադրբեջանին կամ Թուրքիային, մեր անդամակցությունը կլիներ տրամաբանական:

Վերոնշյալ կետերում կա՞ն «Հայաստանի շահերը»: Չկան:

Հակաչինական ալիանսին միանալու մեր հիմնավորումներից մեկը հետևյալն է․ «Որպես ցեղասպանություն վերապրած ազգ` մենք մեծ կարևորություն ենք տալիս կրոնական փոքրամասնությունների պաշտպանության հարցերին»։ Փայլուն ձևակերպում։ Համաձայն եմ։ Սակայն, այստեղ մի տրամաբանական հարց է առաջանում։ Էդքան ցեղասպանությունների մասին, որ խոսում եք, քանի՞ Ցեղասպանություն է (այդ թվում՝ հենց հիմա տեղի ունեցող) ճանաչել Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում: Ինչո՞ւ Ցեղասպանությունների կանխարգելման դրոշակակիր Հայաստանը չի ճանաչում տասնյակ ցեղասպանությունները, որ տեղի են ունեցել 20-21-րդ դարերում: Քաղաքական հա՞րց է: Իսկ, որ ուրիշները մեր Ցեղասպանությունը չեն ճանաչում, ինչո՞ւ ենք նրանց քննադատում: Մենք իրենցից տարբերվո՞ւմ ենք:

Եվ վերջապես, պետք չէ պնդել, որ Ալիանսը քվեարկող կամ բանաձև ընդունող մարմին չէ: Ըստ Ալիանսի կանոնադրության՝ բոլոր բացահայտված խնդիրները «միանման մտածող» երկրների կողմից բարձրաձայնվելու և ընթացք են ստանալու ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում:

Նորից եմ կրկնում, սա ԱՄՆ-Չինաստան մրցապայքարի դաշտն էր, որը մեր կռիվը չէր: Բայց Հայաստանը դարձավ 193 երկրներից ընդամենը 29-րդը, որ դարձավ հակաչինական Ալիանսի անդամ:

Ինչպես ասել է պետքարտուղար Պոմպեոն Ալիանսի հանդիպման ժամանակ, «Չինաստանի Կոմկուսը բոլոր կրոնների թշնամին է»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250