Ինչ սկզբունքով են ընտրում վարչապետի էջում հրապարակվող լուսանկարները. վարչապետի օգնականը մանրամասնում է․ ArmDaily
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում վերջին օրերին լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակվում ողջ հանրապետությունում արձանագրված իրավախախտումներից, երբ մարդիկ խնջույքներ, հարսանիքներ են անում, չեն պահպանում սոցիալական հեռավորությունը, չեն կրում անհատական պաշտպանիչ միջոցներ և այլն։
Այս հրապարակումներից որոշները, ինչպես հետո պարզվեց, չէին համապատասխանում իրականությանը և հեռացվեցին վարչապետի էջից։
ArmDaily.am-ը վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանից հետաքրքրվեց, թե ո՞վ և ինչ սկզբունքով է ընտրում լուսանկարները։ Ի պատասխան մեր հարցին՝ Սարգսյանը նշեց. «Լուսանկարներն ու տեսանյութերը ընտրում ենք ես, վարչապետը և ևս մի քանի աշխատակիցներ ունենք, որ մինչ ստացված լուսանկարների հրապարակելը փորձում ենք մաքսիմալ հավաստիանալ, որ լուսանկարն ուղարկողը ճիշտ տեղեկություն է տրամադրել, ապա նոր հրապարակում ենք»։
Դիտարկմանը, որ ամեն դեպքում կային հրապարակումներ, որոնք ինչպես հետո պարզվեց, չէին համապատասխանում իրականությանը՝ նա արձագանքեց. «Ամեն րոպե մոտ 10 նամակ ենք ստանում օգտատերերից, որոնք նայում ու հրապարակում են, այդքան մեծ ծավալը ստուգելը տեխնիկապես դժվար է»։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 596 նոր դեպք
Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ կորոնավիրուսի 596 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 11 ...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 547, մահվան՝ 7 նոր դեպք
Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հաս...
ԹԱՐՄԱՑՈՒՄ. Մեկ օրում վարակման ռեկորդային 766 դեպք. Մահացել է ևս 10 մարդ
Հայաստանում մայիսի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման 766 նոր դեպք է հայտնաբերվել: Ընդհանուր առմամբ, վար...
Հայաստանում կորոնավիրուսակիր 4-ամյա երեխայի մոտ Կավասակիի սինդրոմ է արձանագրվել
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվ...